Մատչելի հղումներ

Նոր տեխնոլոգիան կօգնի հայտնաբերելու ահաբեկիչներին


Միացյալ Նահանգներում ստեղծվել են մի քանի նոր տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգտակար լինել փնտրվող ահաբեկիչներին հայտնաբերելու գործում։

Միացյալ Նահանգների բանակը միացել է Կալիֆոռնիայում հիմնված ՚՚Սիլիկոն Գրաֆիկս՚՚ ընկերությանը, որի ստեղծած տեխնոլոգիաներից մեկն օգտագործվում է երկրի ընդերքում առկա նավթի պաշարները հայտնաբերելու նպատակով։

՚՚Տեխնոլոգիան օգտագործում է ձայնային ալիքներ երկրի ընդերքում նավթի պաշարներ հայտնաբերելու համար՚՚։

Պարոն Էստեսը ՚՚Սիլիկոն Գրաֆիքս՚՚-ի փոխ-նախագահն է։ Նա ասում է, թե նույն տեխնոլոգիան նաեւ կարող է օգտագործվել ստորերկրյա վայրերը հայտնաբերելու համար, ուր թաքնվում են ահաբեկիչները։

՚՚Տեխնոլոգիայի աշխատանքի սկզբունքը հետեւյալն է. պայթյունի կամ մեկ այլ միջոցով ստեղծվում են ձայնային ալիքներ, որոնց վերադառնալու ձեւից որոշվում է, թե երկրի ընդերքում գտնվողը նա՞վթ է, թե՞ բունկեր՚՚։

Ռազմական բնագավառի գիտնականները ՚՚Սիլիկոն Գրաֆիքս՚՚-ի հետ աշխատում են հնարավորին չափ արագորեն կատարելագործել այդ տեխնոլոգիան։ Կատարելագործվելուց հետո տեխնոլոգիան կարող է տարբերակել փապուղիները, զինանոցները եւ անձավները։

Տեխնոլոգիան նաեւ կարող է հայտնաբերել ցամաքային ականները։ Համակարգը նաեւ կարող է կիրառվել ԱՄՆ-ում, երկիր ապօրինի ներգաղթողների կամ թմրադեր բերելու նպատակով օգտագործվող փապուղիները հայտնաբերելու համար։

XS
SM
MD
LG