Մատչելի հղումներ

Դեմքի մաշկի բշտիկների բուժման մի նոր եղանակ


Միլիոնավոր պատանիների մտահոգություն է պատճառում դեմքի մաշկի բշտիկների խնդիրը։

Դեմքի մաշկի վրա տեւական ժամանակ առաջացած բշտիկները դժվար են բուժման ենթարկվում։ Սակայն ներկայումս բժշկի դեղատոմսով դուրս գրվող դիֆերին դեղամիջոցն օգտագործվում է վնասված մաշկը վերականգնելու եւ բշտիկների հետագա առաջացումը նվազեցնելու նպատակով։ Դոկտոր Հիլարի Բոլդվինն ասում է.

“Մի նոր ուսումնասիրության համաձայն, 3 ամիս շարունակ ամեն օր 2 անգամ անտիբիոտիկ ընդունելու եւ 1 անգամ դիֆերին դեղամիջոցն օգտագործելու դեպքում մաշկը կմաքրվի բշտիկներից։ 3 ամսից հետո կարելի է դադարեցնել անտիբիոտիկի օգտագործումը, սակայն անհրաժեշտ է շարունակել դիֆերինի օգտագործումը։ Այն նպաստում է անտիբիոտիկների առաջացրած կողմնակի ազդեցությունների, մասնավորապես անտիբիոտիկների նկատմամբ դիմադրողականության զարգացման կանխարգելմանը”։

Դոկտոր Բոլդվինն ասում է, թե մաշկի վերջնական ապաքինման ընթացքում կանայք կարող են օգտագործել դիմահարդարանքի յուղազերծ միջոցներ։ Դիմահարդար Ջենա Մենարդը պարզաբանում է.

“Դիմահարդարանքի միջոցները չեն կարող փոխարինել բուժմանը, սակայն կարող են օգտագործվել մաշկի անկանոնությունները ժամանակավորապես թաքցնելու համար։ Նախ պետք է դեմքի մաշկը պատել հեղուկ դիմանյութով, ապա՝ բշտիկների տեսքն ու գույնը ծածկող նյութով, իսկ ամենավերջում՝ կիրառել դիմափոշի։ Հաճախորդներիս դեմքի մաշկի երանգը ճշտորեն վերարտադրելու համար միմյանց խառնում են հեղուկ դիմանյութի 2 գույն”։

Բուժման այս նոր եղանակի վերաբերյալ հավելյալ տվյալներ ձեռք բերելու նպատակով կարող եք այցելել Differin.com կամ www.aad.org հասցեներով ինտերնետային կայքերը։ Բուժման հատկապես առաջին մի քանի շաբաթվա ընթացքում կարող է առաջանալ մաշկի քորի, չորության, կարմրության, այրվելու եւ ճաքճքելու զգացում։

XS
SM
MD
LG