Մատչելի հղումներ

Ռմբահարումները Լոնդոնում


Անցած հինգշաբթի Լոնդոնի ավտոբուսներից մեկում եւ մետրոյում կատարված ռմբահարումների հետեւանքով զոհվել են հիսունից ավելի անձինք։

Լոնդոնում ավտոբուսներն ու մետրոյի գնացքներն անցած ուրբաթ օրը սովորականի պես աշխատում էին։ Մի ուղեւոր ասում է.

՚՚Մի պահ մտածեցինք, որ նման բան տեղի կունենա ու երկյուղ զգացինք՚՚։

Որոշ անձինք շարունակեցին իրենց հարազատների որոնումները։ Իշխան Չարլզը, նրա կինը եւ Չարլզի մայրը՝ Եղիսաբեթ Երկրորդն այցելեցին հիվանդանոցներից մեկը, ուր բուժվում էին պայթյուններից վիրավորված անձինք։ Այս մասին Եղիսաբեթ Երկրորդն ասել է.

՚՚Այս կարգի դաժանությունները պարզապես ամրապնդրում են համայնքային մեր զգացումը, մեր մարդասիրությունն ու կարգ ու կանոնի առնչությամբ մեր հավատը՚՚։

Ոստիկանությունը զննել է պայթյունների տեղանքները։ Նրանք ասում են, թե ռումբերը թերեւս թաքցված են եղել նստատեղերի տակ։ Ալ-Քաիդայի հարցերով փորձագետ Բարնեթ Ռուբինը համաձայն է, որ հարձակումներն ունեն ահաբեկչական խմբի գործունեությանը հատուկ նշաններ։ Այս մասին պարոն Բարնեթն ասել է.

՚՚Քանի որ Ալ-Քաիդան իրագործում է ռումբերի միաժամանակյա պայթյուններ տարբեր վայրերում, առավելագույն հրապարակայնության համար՚՚։

Ամերիկացի մեկ այլ փորձագետ, Ջուլիան Սմիթն ասել է, թե պայթյունն իրագործած անձինք թերեւս փոքր խումբ են, որը գործում է Ալ-Քաիդայի հետ։ Այս մասին նա ասել է.

՚՚Բոլոր նշաններն այժմ ցույց են տալիս, որ սա Բրիտանիայում գտնվող կազմակերպություն է, որ նրանք այդ երկրում ապրող մահմեդականներ են՚՚։

Լոնդոնի ոստիկանությունը չի բացառում, որ հարձակումները ձեռնարկվել են անձնասպան ռմբահարողների կողմից։

XS
SM
MD
LG