Մատչելի հղումներ

Վոլմարթն ԱՄՆ-ի խոշորագույն ընկերությունն է


Սեմ Վոլթոնի կողմից Միացյալ Նահանգներում գրեթե 40 տարի առաջ ստեղծված ՚՚Վոլմարթ՚՚ հանրախանութների ցանցն ամենախոշորն է երկրում։

Երբ Սեմ Վոլթոնն իր առաջին հանրախանութը 1962 թվականին բացեց Արկանզասի նահանգում, ուներ հաճախորդին գոհացնելու գործարարության պարզ ծրագիր։ Միա Մասթնը ՚Վոլմարթ՚՚ ընկերության աշխատողներից է։

՚՚Սեմ Վոլթոնի փիլիսոփայությունն անհատի նկատմամբ հարգանքն էր՚՚։

Այդ կանոնը դարձավ նրա ընկերության ծավալման հիմքը։ 1992 թվականին, երբ Սեմ Վոլթոնը մահացավ, հանրախանութների նրա ցանցը տարածվել էր ԱՄՆ-ում եւ ութ այլ երկրներում։

Ներկայումս ընկերությունում աշխատում է մեկ միլիոն 600 հազար մարդ։

՚՚Վոլմարթ՚՚-ի նորույթներից մեկն ամերիկացի հաճախորդների համար հսկա խանութներ ստեղծելն էր, ուր նրանք կարող էին գտնել ամեն ինչ. հագուստեղենից սկսած մինչեւ նպարեղենը։

՚՚Ամերիկացիները չեն ցանկանում առեւտուր անել յոթ տարբեր խանութներում, երեք ապրանք գտնելու համար՚՚։

՚՚Վոլմարթ՚՚-ը հույս ունի մինչեւ այս տարվա վերջերը կառուցելու հավելյալ 250 գերհսկա հանրախանութ, որով դրանց թիվը կհասնի 1900-ի։ Այդ թվի մեջ չեն ներառվում 8000 քառակուսի մետր տարածք ունեցող հանրախանութները։ Մի հաճախորդ ասում է.

՚՚Հաճախորդն այստեղ կարող է գտնել իր որոնած ապրանքը, որն էժան է՚՚։

Մեկ ուրիշն ավելացնում է.

՚՚Ինձ այստեղ դուր է գալիս ամեն ինչը, գները, մարդիկ՚՚։

Անցյալ տարի ՚՚Վոլմարթ՚՚-ի առեւտրի ծավալը կազմել է 250 միլիարդ դոլար։ Այն ավելացնելու նպատակով ՚՚Վոլմարթ՚՚-ը գործածում է տեղեկատվական տեխնոլոգիա։

Գնվող ապրանքների մասին տեղեկությունը պահեստավորվում է տվյալների բազայում, որից ՚՚Վոլմարթ՚՚-ը տվյալներ է ստանում հաճախորդների գնած ապրանքատեսակի մասին։ Օրիորդ Միան աոսւմ է.

՚՚Մենք կնկատենք, թե ո՞ր հագուստներն ու գույներն են լավ վաճառվում՚՚։

՚՚Վոլմարթ՚՚-ն ապրանքների գինը բավականին նվազեցրել է։ Քանի որ այսքան խոշոր ընկերություն է, այն կարող է պահանջել, որպեսզի ապրանք արտադրողները միմյանց հետ լինեն չափազանց մրցակցական։

Արտադրության ծախսերը վերահսկելու շնորհիվ ՚՚Վոլմարթ՚՚-ը նաեւ ի վիճակի է իր հաճախորդներին առաջարկելու իր մրցակիցներից 20-30 տոոկոսով նվազ գին ունեցող ապրանքներ, որն ունի նաեւ բացասական հետեւանք։ ԱՄՆ-ի ՚՚Բիզնեսի եւ արդյունաբերության խորհուրդ՚՚ կազմակերպության ղեկավար Ալան Թոնելսոնն այս մասին ասում է.

՚՚Խնդիրն այն է, որ չնայած ՚՚Վոլմարթ՚՚-ն առաջարկում է համեմատաբար ցածր գներ, դրա գործարարության ձեւը մեծ թվով ընկերությունների հարկադրում է իրենց աշխատատեղերը փոխադրել օտար երկրներ՚՚։

ԱՄՆ-ի ՚՚Վոլմարթ՚՚-ը երկրի տնտեսության լայն հատվածի վրա վիթխարի ազդեցություն ունեցող խոշորագույն մասնավոր ընկերությունն է։ Այդ իրողության համար ՚՚Վոլմարթ՚՚-ին թե՛ դրվատում, եւ թե՛ քննադատում են։

XS
SM
MD
LG