Մատչելի հղումներ

Չինաստանի կառավարության գործողությունն անհանգստացնում է գիտնականներին


Ներկայումս հետաքննվում է մի հոդված, որի համաձայն չինացի ագարակագործները մարդու համար նախատեսված դեղը տալիս են իրենց ընտանի թռչուններին՝ ջանալով կանխել թռչնագրիպը։

Թռչնագրիպից մարդուն պաշտպանելու համար նախատեսված դեղորայքը մեծ թվով ընտանի թռչունների տրվելու դեպքում հիվանդության մանրէն կարող է է՛լ ավելի զորանալ եւ ավելի մեծ դիմադրողականություն ձեռք բերել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դոկտոր Հենդրիք Բեքեդամն ասում է.

՚՚Մենք հարաճունորեն մտահոգ ենք, որ այս դեղը ներկայումս թերեւս այնքան օգտակար չէ, որի կարիքը կունենանք մարդկանց բուժելու համար՚՚։

Ամերիկյան լրագրերից մեկում հրատարակված հոդվածներից մեկի համաձայն, չինացի ագարակագործներն Ամանթադին դեղը տարիներ շարունակ տվել են իրենց ընտանի թռչուններին։ Պեկինը հերքում է լուրը, սակայն առկա են դրա ապացույցները։ Դոկտոր Լեոն Վաշինգտոնի հիվանդանոցներից մեկում վարակիչ հիվանդությունների մասնագետ է։

՚՚Եթե այս դեղորայքը տրվել է միայն մարդկանց, այդ դեպքում այս թռչուններն ինչու՞ են արտադրում մեծ դիմադրողականություն ունեցող մանրէներ։ Սա հենց առեղծվածի պատասխանն է՚՚։

Էյչ-5-Էն-1 թռչնագրիպի տեսակը Հարավարեւելյան Ասիայում ի հայտ եկավ ութ տարի առաջ։ Հազվադեպ դեպքերում մանրէն թռչուններից փոխանցվել է մարդկանց, որի հետեւանքով մահացել են 54 անձինք։ Սակայն գլխավոր մտահոգությունն այն է, որ թռչնագրիպի մանրէն կարող է ձեւափոխվել, որի հետեւանքով այն կարող է փոխանցվել մարդուց-մարդուն։ Ամանթադինը կարող էր լինել բուժման համար ամենաէժան դեղը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանձնարարել է Ամանթադին դեղը պատվիրել միայն մարդկանց օգտագործման համար։ Դոկտոր Լայն ասում է, որ Չինաստանի կառավարությունը եթե խրախուսել է դեղն օգտագործել թռչուններին բուժելու համար, ապա պետք է տեղյակ լիներ, որ խախտում է միջազգային հրահանգները։

՚՚Հրահանգներն արհամարհելն ու ենթադրելը, որ գիտական կարծիքի համաշխարհային մարմնից ավելին գիտի, կարծում եմ անպատասխանատու քայլ է՚՚։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվումների համաձայն, աշխարհում թռչնագրիպի համաճարակի դեպքում կմահանան շուրջ հիսուն միլիոն անձինք։

XS
SM
MD
LG