Հրավիրված են Կանադան, Նորվեգիան, Բալթյան երկրները՝ Էստոնիան, Լատվիան Լիտվան, Չեխիան, Հունաստանը, Ֆինլանդիան, Ռումինիան, Շվեդիան և Բելգիան։ Որոշ երկրներ կմիանան տեսակապի միջոցով։
Ըստ տեղեկությունների՝ Էր-Ռիադում ԱՄՆ և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև կայացած 4,5-ժամանոց հանդիպման ընթացքում Ռուսաստանը խստացրել է իր դիրքորոշումը՝ հայտարարելով, թե անընդունելի է համարում Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
Իր հերթին՝ Սաուդյան Արաբիայում կայացած բանակցություններիվ դուրս մնացած Ուկրաինան հայտարարել է, որ չի ընդունի առանց իր համաձայնության ձեռք բերված որևէ պայմանավորվածություն։ Այս մասին է խոսել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, թե «որոշումներ չեն կայացվի առանց Ուկրաինայի մասնակցության»: