Մատչելի հղումներ

 
Նախագահ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Հնդկաստանի վարչապետ Մոդիին

Նախագահ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Հնդկաստանի վարչապետ Մոդիին


Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

ԱՄՆ նախագահ Թրամփը հինգշաբթի էներգետիկ և պաշտպանական ոլորտներին վերաբերող մի շարք համաձայնագրեր է կնքել Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ, ով այցելել էր Սպիտակ տուն: Չնայած այդ հանգամանքին, կողմերը փոխադարձ բարձր մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքներ են հնչեցրել, ինչից Նյու Դելին փորձում է խուսափել

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ջերմ ընդոնելության արժանացավ Սպիտակ տանը։

Այցը նաև արդյունավետ էր, և Մոդիի հետ բանակցությունների արդյունքում Թրամփը հայտարարեց էներգետիկային, տիեզերքին և պաշտպանությանը վերաբերող մի շարք համաձայնագրերի մասին, ներառյալ՝ խոսեց F-35 կործանիչներ թողարկող ծրագրին Հնդկաստանի հնարավոր միանալու վերաբերյալ, որը ներկայում հասանելի է ԱՄՆ միայն մերձավոր դաշնակիցներին:

«21-րդ դարի համար ԱՄՆ-Հնդկաստան պայմանագիրը պատմական իրադարձություն է, որը կխորացնի մեր գործընկերությունն ու բարեկամությունը բոլոր ասպեկտներում: Այս տարվանից մենք Հնդկաստանի հետ ռազմական առևտուրը կավելացնենք միլիարդավոր դոլարներով: Նաև ճանապարհ ենք հարթում Հնդկաստանին F-35 կործանիչներ տրամադրելու համար»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ-Հնդկաստան հարաբերություններ. դաշնակիցնե՞ր, թե՞ մրցակիցներ
please wait

No media source currently available

0:00 0:03:03 0:00

Մոդիի ամերիկյան ուղևորությունը, սակայն, ստվերվեց ԱՄՆ նախագահի՝ նույն օրը հնչեցրած հայտարարությամբ, թե Վաշինգտոնը փոխադարձ՝ բարձր մաքսատուրքեր կսահմանի իր այն այդ առևտրային գործընկեր-պետությունների նկատմամբ, որոնք նմանատիպ մաքսատուրքեր են սահմանել ամերիկյան ապրանքների վրա։

Դոնալդ Թրամփն իր խոսքերը բացատրեց Հնդկաստանի հետ փոխադարձ առևտրում ամերիկյան կողմի համար առկա դեֆիցիտը նվազեցնելու նպատռակով:

Նարենդրա Մոդին հումորով արձագանքեց, թե ոգեշնչվելով Թրամփի «Հզորացնե՛նք Ամերիկան կրկին» կարգախոսից՝ առաջ է քաշել «Հզորացնե՛նք Հնդկաստանը կրկին» կարգախոսը:

Նա նույնպես կարևորեց համագործակցությունը էներգետիկայի, հատկապես՝ փոքր մոդուլային միջուկային ռեակտորների գծով, և պաշտպանության ոլորտում:

«Երբ Ամերիկան և Հնդկաստանը միասին են աշխատում, այդ ժամանակ MAGA [«Հզորացնե՛նք Ամերիկան կրկին»] գումարած MIGA [«Հզորացնե՛նք Հնդկաստանը կրկին»] դառնում է ՄԵԳԱ. սա մեգա համագործակցություն է բարգավաճման համար»,- հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

Դիտորդներն ուշադրություն են հրավիրում՝ Հնդկաստանը առանցքային դեր է խաղում՝ աշխարհում Չինաստանի աճող հավականությունների ֆոնին։ Ուստի, պատահական չէ, որ վերջին շրջանում Նյու Դելին շարունակ ընդլայնում է ջանքերն՝ իր պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ:

«Հնդկաստանը Ճապոնիայի, Ավստրալիայի և ԱՄՆ-ի հետ միասին կարևոր դեր է խաղում Հնդկակական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այս ուղղությամբ կենտրոնացել էր Թրամփի [դեռ] առաջին վարչակազմը»,- ասում է ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի Հարավային Ասիայի ծրագրերի տնօրեն Թամաննա Սալիկուդին:

Հնդկաստանի գծով փորձագետները նշում են, որ չնայած Վաշինգտոնի ու Նյու Դելիի համար խաղադրույքները մեծ են, սակայն անհաջողության դեպքում վերջինիս կորուստն ավելի մեծ կլինի:

«Նախագահ Թրամփն առևտրային պատերազմ է նախաձեռնում աշխարհի դեմ, և Հնդկաստանը պետք է վստահ լինեն, որ հարաբերությունները կայուն են: Նրանք ցանկանում են խոսել այն քաղաքականության մասին, որը կարող են իրականացնել, և փորձում են համոզվել, որ ամեն ինչ մնում է բալանսավորված, քանի որ այս հարաբերությունները մեզ համար կարևոր են, [և] կենսական նշանակություն ունեն Հնդկաստանի համար»,- ասում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ռիչարդ Ռոսոուն:

Դիտորդները նշում են՝ Մոդին, ով ավելի քան մեկ տասնամյակ ղեկավարում է աշխարհում ամենամեծաքանակ բնակչությունն ունեցող և ժողովրդավարական համարվող պետությունը, հստակ գիտակցում է ԱՄՆ կարևրությունը: Այդ մասին է վկայում Նարենդրա Մոդիի վերջին շրջանի հանդիպումները ամերիկյան ներկայացուցիչների հետ, ներառյալ՝ հանդիպումները Ֆրանսիայում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Վաշինգտոնում՝ միլիարդատեր Իլոն Մասկի հետ, ով ակտիվ դեր է ստանձնել Միացյալ Նահանգների պետական որոշումների կայացման համակարգում:

XS
SM
MD
LG