Չորեքշաբթի օրը պետքարտուղարությունը հայտարարեց, որ պետոթյանը պատկանող ամերիկյան նավերն այժմ կարող են անցնել Պանամայի ջրանցքով առանց վճարների:
«Պանամայի կառավարությունը համաձայնել է այլևս վճարներ չգանձել Պանամայի ջրանցքով ԱՄՆ կառավարական նավերից», - ասվում է պետքարտուղարոթյան հայտարարության մեջ, որը տեղադրված է X հարթակում:
Գերատեսչությունում նշել են, որ այս համաձայնագիրը թույլ կտա ԱՄՆ կառավարությանը տարեկան խնայել միլիոնավոր դոլարներ։
Պանամայի ջրանցքի իշխանությունները դեռ չեն պատասխանել մեկնաբանության խնդրանքին:
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը հանդիպել է Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի հետ Կենտրոնական Ամերիկա կատարած այցի ժամանակ։
Պանամայի ջրանցքը Թրամփի վարչակազմի ուշադրության կենտրոնում է: Պանաման դարձել է առանցքային խնդիր Թրամփի վարչակազմի համար, երբ ԱՄՆ նախագահը մեղադրում է Կենտրոնական Ամերիկայի երկրին ջրային ճանապարհից օգտվելու համար չափազանց բարձր վճարներ գանձելու մեջ:
«Եթե այս մեծահոգի ժեստի և բարոյական և իրավական սկզբունքները չպահպանվեն, ապա մենք կպահանջենք, որ Պանամայի ջրանցքը ամբողջությամբ և անվերապահորեն վերադարձվի մեզ»,- ասել է Թրամփը անցյալ ամիս։
Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն մերժել է ԱՄՆ-ի կողմից կառուցված ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու Թրամփի սպառնալիքը: ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ վերահսկում էր ջրանցքի շրջակայքը:
Այնուամենայնիվ, 1977 թվականին Միացյալ Նահանգները և Պանաման ստորագրեցին համաձայնագրեր, որոնք ճանապարհ հարթեցին ջրանցքը Պանամայի ամբողջական վերահսկողությանը հանձնելու համար։ Միացյալ Նահանգները վերջնականապես հանձնեց ջրանցքը 1999 թվականին՝ համատեղ կառավարումից հետո։