Մատչելի հղումներ

Լոս Անջելեսում վերսկսված քամիները կարող են վերստին նպաստել անտառային հրդեհների տարածմանը


Ալտադենա համայնքի այրվող եկեղեցին, 2025թ. հունվարի 8, Կալիֆոռնիա, Ալտադենա քաղաքի կենտրոն
Ալտադենա համայնքի այրվող եկեղեցին, 2025թ. հունվարի 8, Կալիֆոռնիա, Ալտադենա քաղաքի կենտրոն

Լոս Անջելեսի մերձակայքում շարունակվում են անտառային հրդեհները, և եղանակը չի նպաստում իրավիճակի բարելավմանը, քանի որ քամիները կրկին ուժգնանում են՝ հրդեհների հերթական տարածման համար բարենպաստ պայմաններ ստեղծելով

Լոս Անջելեսի տարածքն ավերած անտառային հրդեհները կդառնան Միացյալ Նահանգների պատմության ամենաողբերգական բնական աղետներից մեկը՝ հաշվի առնելով ծավալները, կիրակի հայտարարել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը:

Նա ընդգծել է՝ միջոցներ չեն խնայել՝ հրդեհները մարելու համար։

«Ունենք 14 հազար մարդ, ովքեր աշխատում են առաջին գծում այս պահին: Կրկնապատկեցինք Ազգային գվարդիայի անձնակազմը։ Ունենք 16,180 մարդ, որոնք օգնում են նյութատեխնիկական ապահովման ուղղությամբ»,- մանրամասնել է Կալիֆոռնիայի նահանգապետը:

Կալիֆոռնիայում՝ հրդեհի գոտում, իրավիճակը մնում է շատ ծանր
please wait

No media source currently available

0:00 0:01:55 0:00

ԱՄՆ այլ նահանգներ, օտար պետություններ օգնության թիմեր են ուղարկել կրակի դեմ պայքարելու համար:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին կոչ է արել միջոցներ չխնայել՝ օգնելու Կալիֆոռնիայի վերականգնմանը:

Հանրապետական կոնգրեսական Թոմ Էմմերը կիրակի ABC-ի եթերում անդրադարձել է հարցին։

«[Անցած տարվա] դեկտեմբերին 118-րդ Կոնգրեսն ընդունեց «Ամերիկյան օգնության ակտը», որը միլիարդավոր դոլարներ տրամադրեց Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությանը ոչ միայն «Միլթոն» և «Հելեն» փոթորիկների հետևանքների և նման իրավիճակների դեմ պայքարելու համար»,- ասել է կոնգրեսականը:

Սակայն անգամ նշանակալի ռեսուրսների առկայության դեպքում, մարտահրավերները քիչ չեն:

«Քամիները վերադառնում են, և վտանգի աստիճանը կրկին բարձրացվել է ամենաբարձրի: Ցանկանում ենք համոզվել, որ մարդիկ ապահով վայրում են»,- ասել է ԱՄՆ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության ղեկավար Դին Քրիսվելը:

Վերականգնման ճանապարհը երկար կլինի, և Կալիֆոռնիան աջակցության կարիք կունենա Թրամփի նոր վարչակազմի կողմից, որը պաշտոնը ստանձնելու է հունվարի 20-ին՝ նշել է դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆը։

«Գալիք նախագահի համար, իրոք, կարևոր կլինի Կալիֆոռնիայում աշխատել բոլորիս հետ՝ համոզվելու, որ ստանում ենք անհրաժեշտ ռեսուրսները այս կրակը մարելու համար»,- ասել է սեննատոր Շիֆը։

Ադամ Շիֆն ավելացրել է, թե ինքը կաջակցի անտառային հրդեհների վերաբերյալ անկախ հետաքննությանը, երբ իրավիճակը կայունանա:

Նմանատիպ

XS
SM
MD
LG