Մատչելի հղումներ

Մեկնարկում է ԱՄՆ-ի նորընտիր Կոնգրեսի նստաշրջանը 


ԱՄՆ-ը Կոնգրես
ԱՄՆ-ը Կոնգրես

Ներկայացուցիչների պալատի նախագահի ընտրությունը ուշադրության կենտրոնում է: Մայք Ջոնսոնի թեկնածությունը որոշ կուսակիցների մոտ հարցեր է առաջացնում

119-րդ Կնգրեսը սկսում է իր աշխատանքը ուրբաթ օրը։ Սակայն Հանրապետական կուսակցությունը կարող է մարտահրավերների առաջ կանգնել դեկտեմբերին տեղի ունեցած բանավեճից հետո, թե ինչպես շարունակել ֆինանսավորել կառավարությունը՝ չնայած նրա վերահսկողությանը ինչպես Սպիտակ տան, այնպես էլ Կոնգրեսի երկու պալատների վրա:

Միթչ Մաքքոնելը, որը տասնութ տարի ղեկավարում էր Սենատի հանրապետականներին, լքում է իր պաշտոնը: Հիշեցնենք, որ Կոնգրեսի վերին պալատի հանրապետական մեծամասնության առաջնորդ է ընտրվել սենատոր Ջոն Թյունը։

Նոր Սենատում հանրապետականները կունենան 53 մանդատ 100-ից, որը բավարար չէ բազմաթիվ օրինագծեր միանձնյա անցկացնելու համար, քանի որ դրա համար պետք է ունենալ 60 ձայն:

Ներկայացուցիչների պալատում, որտեղ հանրապետականներն ունեն փոքր մեծամասնություն՝ 219 մանդատ (դեմոկրատները՝ 215), կենտրոնական իրադարձությունը լինելու է խոսնակի ընտրությունը։ Ներկայիս խոսնակ Մայք Ջոնսոնի դիրքերը սասանվել են այն բանից հետո, երբ նա անցյալ ամիս համաձայնություն ձեռք բերեց դեմոկրատների հետ կառավարության ֆինանսավորումը պահելու վերաբերյալ:

Ջոնսոնի վերընտրությունը վտանգի տակ դնելու համար անհրաժեշտ է ընդամենը երկու հանրապետականի դեմ ձայներ: Ակնկալվում է, որ դեմոկրատները խոսնակի պաշտոնում կառաջադրեն փոքրամասնության առաջնորդ Հակիմ Ջեֆրիսի թեկնածությունը, սակայն, ամենայն հավանականությամբ, նա մի քանի ձայն ավելի պակաս կհավաքի:

Երկուշաբթի օրը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում աջակցություն է հայտնել Ջոնսոնին՝ խոսնակին անվանելով «լավ, աշխատասեր, կրոնավոր մարդ»:

Այնուամենայնիվ, հանրապետական կոնգրեսականներ Չիփ Ռոյը և Թոմաս Մասին արդեն հայտնել են իրենց վերապահումները նրա ղեկավարության վերաբերյալ, իսկ Թրամփի դաշնակից և խորհրդական Սթիվ Բանոնը հանրապետականներին կոչ է արել հեռացնել Ջոնսոնին ղեկավարությունից:

«Ջոնսոնը կրակի տակ է հայտնվել իր գործընկեր հանրապետականների կողմից: Նա շատ փոքր առավելոություն ունի մեծամասնության համար, ընդամենը մի քանի ձայն»,- «Ամերիկայի Ձայն»-ին ասել է AEI անդամ Քևին Քոսարը:

Երկու տարի առաջ՝ Կոնգրեսի նախորդ գումարման սկզբում, հանրապետական Քևին Մաքքարթին նման խնդիրների բախվեց խոսնակի պաշտոնի համար պայքարում։ Արդյունքում նա ընտրվել է քվեարկության 15-րդ փուլում։

Եթե Ջոնսոնը կամ մեկ այլ հանրապետական չկարողանա հավաքել բավականաչափ ձայներ խոսնակ դառնալու համար, ապա Ներկայացուցիչների պալատը կարող է առաջնորդ չունենա, մինչև հունվարի 6-ը, երբ Թրամփի հաղթանակը պաշտոնապես կհաստատվի Կոնգրեսոմ: Ով էլ ղեկավարի Ներկայացուցիչների պալատը, գոնե ժամանակավորապես, կունենա ավելի փխրուն մեծամասնություն, երբ Թրամփը պաշտոնապես կստանձնի նախագահությունը հունվարի 20-ին. նորընտիր նախագահը մտադիր է երկու հանրապետականների աշխատանք առաջարկել իր վարչակազմում:

Ավանդաբար, նոր նախագահի և Կոնգրեսի առաջին 100 օրը օրենսդրական հավակնոտ օրակարգի ժամանակ է:

«[Թրամփը] պատրաստվում է լրջորեն մոտենալ սակագների հարցին: Նա կկենտրոնանա ներգաղթի և ներգաղթյալների հետ կապված սահմանային և գործադիր հրամանների վրա, հատկապես Մեքսիկայից և մահմեդական երկրներից: Եվ հետո նա կաշխատի փոխզիջումներ գտնել՝ տնտեսական հարցերի, սննդի օրենսդրական օրակարգ ընդունելու համար, ինչպես ինքն է սիրում դա անվանել»,- «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Քեյսի Բուրգաթը:

XS
SM
MD
LG