Մատչելի հղումներ

Ներգաղթի ի՞նչ քաղաքականություն է վարելու ԱՄՆ-ն Թրամփի օրոք


Ներգաղթ դեպի ԱՄՆ
Ներգաղթ դեպի ԱՄՆ

Ներգաղթի հարցը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական ծրագրի կարևոր կետերից էր, և ամերիկյան գալիք վարչակազմը, ինչպես հայտնի է, նախատեսում է խիստ քաղաքականություն վարել այդ հարցում։ «Ամերիկայի ձայնը» փորձել է հասկանալ, թե գործնականում այն ինչ կարող է նշանակել:

Իր նախընտրական արշավի ժամանակ Դոնալդ Թրամփը խոստանում էր խիստ միջոցներ ձեռնարկել ապօրինի ներգաղթյալների դեմ՝ այդ թվում լայնորեն կիրառել կալանավորումները և արտաքսել անօրինական միգրանտներին:

«Պատրաստվում ենք իրականացնել Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ արտաքսումը: Այլ ելք չունենք։ Չունենք այլ ելք։ Չունենք, քանի որ նման բանն անտանելի է որևէ երկրի համար»,- ասում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:

Մոսկվան օգտագործում է ռուսաստանցի գեներալի սպանությունը դավադրապաշտական տեսություններ տարածելու համար
please wait
  • Auto
  • 240p
  • 360p
  • 480p
  • 720p
  • 1080p

No media source currently available

0:00 2:01 0:00
  • Auto
  • 240p
  • 360p
  • 480p
  • 720p
  • 1080p

Ըստ տեղեկությունների՝ ապօրինի ներգաղթի դեմ պայքարի հարցում Թրամփի ծրագրերը ներառում է կալանավայրերի ընդլայնում և վերադարձ «Մնա Մեքսիկայում» քաղաքականությանը, որը պահանջում է միգրանտներից մնալ այդ երկրում՝ մինչ ԱՄՆ իշխանությունները քննում են նրա դիմումը:

ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնում Թրամփի թեկնածուն կամ «սահմանային ցարը», ինչպես նրան կոչել է ամերիկյան մամուլը, Թոմ Հոմանը, ասում է, որ ապօրինի ներգաղթյալների դեմ կոշտ մոտեցումը նպատակ ունի ծառայել ԱՄՆ ազգային անվտանգության ապահովմանը:

«Անօրինական ներգաղթի հետ կապված ամենամեծ ճգնաժամից հետո, որին ականատես ենք եղել այս երկրում, պետք է գա արտաքսման զանգվածային գործողությունը»,- ասում է Հոմանը։

Ներգաղթի հարցով որոշ փորձագետներ, սակայն, զգուշացնում են՝ զանգվածային արտաքսումների կիրառումը կարող է բացասական հետևանք թողնել, քանի որ միգրանտները պարզապես կխուսափեն հայտնել իրավապահներին հանցագործությունների մասին:

«ԱՄՆ-ում ծնված միջին վիճակագրական մարդու համեմատ ներգաղթյալներն ավելի հաճախ են հաղորդում ներկայացնում ոստիկանություն: Սակայն ուսումնասիրությունները բազմիցս ցույց են տվել, որ երբ որևէ տարածքում իրավապհների ուժը գործի է դրվում զանգվածաբար, այն նվազեցնում է հանցագործության մասին հաղորդումների մակարդակը, ներգաղթյալների շրջանում հանցագործության մասին հաղորդումների մակարդակը»,- ասում է Վաշինգտոնում գործող Կատո ինստիտուտի ներկայացուցիչ Դևիդ Բիերը։

Եթե նախկինում ԱՄՆ-ում գտնվող որևէ ապօրինի ​միգրանտ չուներ իրեն առնչվող քրեական գործ, ապա, սովորաբար, իրավապահները նրան ազատ էին արձակում և նա սպասում էր ներգաղթի հարցով իրեն վերաբերող լսումներին: Բայց այժմ նման մարդկանց կարող են ուղղակի կալանավորել:

«Եթե լինեի օրինական մշտական բնակիչ, գրին քարտ ունեցող, այսուհետ անպայման իմ գրին քարտը ինձ հետ կպահեի»,- ասում է ներգաղթի հարցերով իրավաբան Դևիդ Լեոպոլդը։

Թրամփի թիմի ներկայացուցիչները պնդում են՝ նման խիստ միջոցները կզսպեն հանցագործներին։

Բայց Բիերի խոսքով՝ նախկինում գրանցված արդյունքները այլ բան են վկայում:

«Զանգվածային արտաքսման ժամանակ չեք կարող առաջնահերթություն տալ լուրջ հանցագործություններ կատարած անձանց: Թրամփի նախորդ նախագահության օրոք իշխանությունները հրաժարվեցին նախևառաջ կենտրոնանալ ծանր հանցագործություն կատարած իրավախախտների ուղղությամբ։ Արդյունքում, զարմանալի չէր, որ [ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության կազմում գործող] Ներգաղթի և մաքսային ծառայությունը կրկնապատկել էր հանցագործ չհանդիսացող միգրանտների ձերբակալությունների թիվը»,- ասում է Բիերը:

Եվ այս ֆոնին, փորձագետի խոսքով, եռապատկվել է սահմանը հատելու փորձ կատարած հանցագործների թիվը։

Ինչևէ, Թրամփը, ինչպես հայտնի է, խոստացել է իր նոր նախագահության առաջին իսկ ժամերին զբաղվել ապօրինի ներգաղթյալների խնդրով։ Սպասենք հունվարի 20-ին՝ ԱՄՆ 47-րդ նախագահի երդմնակալության օրվան:

XS
SM
MD
LG