Մատչելի հղումներ

Իսրայելը թիրախավորում է Սիրիայում ալ-Ասադի բանակի թողած ռազմաբազաները


Իսրայել-Սիրիա
Իսրայել-Սիրիա

Սիրիայի բռնապետ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո իսրայելական զինուժը շարունակում է թիրախավորել սիրիական ռազմական ենթակառուցվածքները։ Թել Ավիվում մտահոգ են, որ սպառազինությունը կարող է բաժին հասնել Սիրիայում գործող իսլամիստներին:

Սիրիայում՝ մայրաքաղաք Դամասկոս տանող ճանապարհներից մեկը վառ կերպով վկայում է այլևս նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի բանակի փլուզման մասին․ լքված տանկերն ու զինվորական համազգեստը աղբի են վերածվել ողջ երթուղով։

Սիրիական բանակի փախուստն ու կազմալուծումը անտեր թողեցին զգալի քանակությամբ սպառազինություն՝ սփռված ողջ երկրով։

Իսրայելը թիրախավորում է հենց այդ՝ ռազմական ենթակառուցվածքներն ու մնացած ռազմական տեխնիկան։

Մահմուդն աշխատում է Դամասկոսի արվարձաններից մեկում։ Շուրջը՝ ռազմաբազաներ են:

«Իսրայելը ոչնչացնում է մեզ շրջապատող ռազմական ենթակառուցվածքը։ Նրանք ցանկանում են ոչնչացնել այստեղ՝ Սիրիայում առկա սպառազինությունը»,- ասում է նա:

Իսրայելը թիրախավորում է Սիրիայում ալ-Ասադի բանակի թողած ռազմաբազաները
please wait

No media source currently available

0:00 0:02:00 0:00

Իսրայելի օդային հարվածները թիրախավորել են մայրաքաղաք Դամասկոսից հարավ-արևմուտք՝ դեպի Գոլանի բարձունքներ ընկած Քաթանա բնակավայրում տեղակայված սիրիական նախկին բանակի տանկերն ու այլ զինտեխնիկան՝ նշում է Սիրիայում իշխանության եկած «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման ներկայացուցիչ Մուհամմեդ Աշեյխը:

«Բանակը պետք է լիեի ժողովրդի հետ։ Բայց ալ-Ասադի օրոք հակառակն էր։ Մեզ սպանում էին, բանտ նետում, ստիպում լքել երկիրը»,- հավելում է նա։

Քաթանացի Աշեյխը պնդում է, որ նոր իշխանությունները այսօր կարողանում են ապահովել շրջանի անվտանգությունը՝ նաև երաշխավորելով տեղի քրիստոնյաների իրավունքները:

Տեղացիներից՝ Վալեդ Միշբելը ևս ողջունում է «Հայաթ Թահրիր աշ-Շամի» հաղթանակը. «Փառք Աստծո, որ չկա խտրականություն, վրեժխնդրություն։ Ամեն ինչ կարգին է։ Մենք բոլորս այստեղ ենք՝ ծառայելու այս հայրենիքին»։

Քաթանայում բնակիչներն, այդուհանդերձ, մտահոգ էին՝ պարզ չէ, թե ուր կտանեն Իսրայելի թիրախավորումները:

XS
SM
MD
LG