Մատչելի հղումներ

Էլեկտրամեքենաների արտադրողները հույսեր են կապում Թրամփի հետ


Դոնալդ Թրամփն ու Իլոն Մասկը
Դոնալդ Թրամփն ու Իլոն Մասկը

Էլեկտրական մեքենաների արտադրողները հույս ունեն, որ Թրամփի մուտքը Սպիտակ տուն նոր հնարավորություններ կբացի ոլորտի համար, քանի որ ԱՄՆ նորընտիր նախագահի գլխավոր խորհրդականներից մեկը Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկն է։

Բոլորն են հիշում, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը քննադատում էր Ջո Բայդենին՝ էլեկտրական մեքենաներին արդյունաբերությանն աջակցելու հարցում։

«Մտածեք այս մասին. նա ցանկանում է նպաստել էլեկտրական մեքենաների աճին , ինչը կհանգեցնի ԱՄՆ ավտոարդյունաբերության մահվանը»,- հայտարարել էր Թրամփը:

Բայց նախընտրական արշավի վերջում Թրամփին շոշափելի աջակցություն ցուցաբերեց էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան հակայի՝ Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկը:

«Նա ստեղծեց ամերիկյան առաջին խոշոր ավտոմոբիլային ընկերությունը: Եվ նրա հրթիռային ընկերությունը միակն է, որի միջոցով այժմ կարող ենք ամերիկացի տիեզերագնացներ ուղարկել տիեզերք»,- ասել էր Թրամփը:

Էլեկտրամեքենաների արտադրողները հույսեր են կապում Թրամփի հետ
please wait

No media source currently available

0:00 0:02:46 0:00

Թրամփի հաղթանակից ի վեր Մասկը համաձայնեց միանալ նրա՝ ձևավորվող կառավարությանը՝ օգնելու բարելավել գործադիր իշխանության արդյունավետությունը:

Մասկի՝ էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերության բաժնետոմսերի գները ընտրությունների օրվանից ի վեր աճել են ավելի քան 25%-ով, և ընկերության շուկայական արժեքը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը:

Ի՞նչ են ակնկալում էլեկտրական մեքենաների արտադրողները Թրամփի թիմից, որտեղ նաև Tesla-ի ղեկավարն է․․․։

«Ամերիկայի ձայնը» հետաքրքրվել է Լոս Անջելեսում գործող այս ավտոսրահում։

Շիվ Սիքանդը ցուցադրում է ամբողջությամբ էլեկտրական Drako սուպերմեքենան. «Իլոնն այնտեղ է, և նախագահը լրջորեն է վերաբերվում նրա խորհուրդներին: Կարծում եմ՝ շատ կհզորանա նաև ամերիկյան արդյունաբերությունը, այլ ոչ միայն էլեկտրական մեքենաների արտադրությունը: Մեր նպատակն է ավելի մրցունակ լինել, մասնավորապես՝ արտաքին մրցակցության պայմաններում»։

Մյուս կողմից՝ Թրամփի հայտնի խոստումը՝ ավելացնել ներմուծման ապրանքների նկատմամբ առկա մաքսատուրքերը, Միացյալ Նահանգներում արտադրված էլեկտրական մեքենաները կարող է ավելի մրցունակ դարձնել:

Հարավկորեական Hyundai ավտոարտադրողն իր IONIQ 9 էլեկտրական բեռնատարը սկսելու է արտադրել ԱՄՆ Ջորջիա նահանգում՝ տեղեկացրել է ընկերության ներկայացուցիչ Մայլս Ջոնսոնը. «Գոյություն ունեն մարտկոցների արտադրության երկու համատեղ ձեռնարկություն, որոնք նույնպես տեղափոխվելու են Ջորջիա։ Ուստի, մարտկոցները ձեռք կբերվեն ԱՄՆ շուկայում, մեքենաները կարտադրվեն Ամերիկայում»:

Բայց էլեկտրական մեքենաների արտադրողները մտահոգվելու տեղ ունեն՝ չբացառելով, որ Թրամփը կարող է դադարեցնել 7,500 դոլար կազմող դաշնային արտոնյալ վարկի տրամադրումը էլեկտրաական մեքենա գնողների:

Kelley Blue Book-ի համաձայն՝ անցած տարի Միացյալ Նահանգներում վաճառվել է ռեկորդային՝ 1,2 միլիոն էլեկտրական մեքենա, ինչը կազմել է ԱՄՆ ավտոմեքենաների ողջ շուկայի ավելի քան 7%-ը:

XS
SM
MD
LG