ԱՄՆ Սենատի հանրապետականներն իրենց առաջնորդ ընտրեցին Հարավային Դակոտայից սենատոր Ջոն Թունին։
Հաջորդ տարի Հանրապետական կուսակցությունը կվերահսկի ինչպես Սպիտակ տունը, այնպես էլ, հավանաբար, Կոնգրեսի երկու պալատները։ 100 տեղանոց Սենատում հանրապետականները ունեն առնվազն 52 մանդատ։ Նրանք, հավանաբար, կպահպանեն մեծամասնությունը նաև Ներկայացուցիչների պալատում:
63-ամյա Թունը, որն այժմ Կոնգրեսի վերին պալատի երկրորդ վարկանիշով հանրապետականն է, կփոխարինի 82-ամյա Միթչ Մաքքոնելին, ով Սենատի պատմության մեջ ամենաերկարակյաց քաղաքական կուսակցության ֆրակցիայի ղեկավարն է: Թունն առաջին անգամ Սենատի անդամ է ընտրվել 2004 թվականին։
Վերջինս հաղթեց Տեխասի սենատոր Ջոն Քորնինին և Ֆլորիդայից Ռիկ Սքոթին, որը Թրամփի մերձավոր դաշնակիցն էր: Սքոթի օգտին հանդես են եկել այնպիսի ազդեցիկ դեմքեր, ինչպիսիք են Իլոն Մասկը և պահպանողական մեկնաբան Շոն Հաննիտին:
Սենատում մեծամասնության առաջնորդի դիրքը չափազանց կարևոր քաղաքական պաշտոն է, որը հնարավորություն է տալիս ազդել գործադիրի քաղաքական օրակարգի ձևավորման և իրականացման վրա: