Մատչելի հղումներ

Ի՞նչ են մտածում Ուկրաինայում Թրամփի հաղթանակի մասին


Ուկրաինայ
Ուկրաինայ

Երբ ԱՄՆ նախագահական ընտրություներում Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին լուրը հասավ Կիև, քաղաքի կենտրոնում գործող Trump Coffee Bar-ն իր հաճախորդներին սկսեց խմիչք հյուրասիրել։ 5 տարվա պատմություն ունեցող հաստատության տնօրեն Ռոման Կրավզովը գոհ է ամերիկյան ընտրությունների արդյունքներից։

«Այժմ սկսվում է պատմության մեծագույն պահերից մեկը։ Հիանալի է»,- ասում է նա:

Բայց ուկրաինացիների մեծ մասը չի կիսում նրա լավատեսությունը՝ սպասելով իրենց երկրի համար անբարենպաստ փոփոխությունների ԱՄՆ արտաքին քաղաքականությունում։

Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ավագ գիտաշխատող Մարկ Վոյգերը մտահոգ է․ «Թրամփն, իրականում, կարող է ճնշում գործադրել Ուկրաինայի նկատմամբ՝ կասեցնելով [Կիևի համար նախատեսված] անհրաժեշտ ռազմական, ֆինանսական, դիվանագիտական, քաղաքական և այլ տեսակի աջակցությունը, որպեսզի կարողանա ցույց տալ իր կողմնակիցներին, թե քայլ է կատարում դեպի խաղաղություն՝ [ստիպելով Ուկրաինային գնալ հաշտության]»։

Վոյգերը շարունակում է, թե Ռուսաստանը կօգտագործի հնարավորությունը՝ շունչ քաշելու, ուժեր կուտակելու և հետագայում նորից հարձակվելու համար:

«Միակ ճանապարհը, որով Թրամփը կարող է դադարեցնել պատերազմը, ցավոք, հետևյալն է՝ ճնշում գործադրել Ուկրաինայի նկատմամբ, որպեսզի այն դադարեցնի մարտերը և ընդունի հրադադարը, ինչպես նաև զիջի գրավյալ տարածքները Ռուսաստանին»,- ասում է Մարկ Վոյգերը:

Ուկրաինայի ենթակառուցվածքների նախկին նախարար Վլադիմիր Օմելյանը Թրամփի մտադրությունները համարում է անկեղծ, բայց անիրատեսական. «Կարծում եմ՝ Թրամփը անկեղծ է, երբ նման հայտարարություն է անում, թե վերջ կդնի բոլոր պատերազմներին։

Հաջողություն են մաղթում նրան, որովհետև եթե նա այդպիս բան անի, դարերի ընթացքում կլինի առաջին մարդը, ով վերջ կդնի այս խնդրին»:

Փորձագետների խոսքով՝ խաղաղության որևէ համաձայնագիր պետք է ամրագրի Ուկրաինայի ինքնիշխանությունը, ռուսական զորքերի դուրս բերումը օկուպացված ուկրաինական տարածքներից:

Թեև ուկրաինացիները մտահոգ են, թե ինչ պայմաններ են լինելու խաղաղության պայմանագրի ներքո, սակայն մի մասն էլ այն կարծիքին է, որ խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ բացել ԱՄՆ հետ Կիևի հարաբերություններում:

XS
SM
MD
LG