Մատչելի հղումներ

Բայդենը հորդորել է Ֆլորիդայի բնակիչներին հետևել պաշտոնական հրահանգներին և տարհանվել


Ֆլորիդա, 2024.
Ֆլորիդա, 2024.

Նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես է եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով «դարի փոթորկի»՝ «Միլթոնի» մասին, որը շարժվում է դեպի Ֆլորիդայի արևմտյան ափ: ԱՄՆ նախագահն ու Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության ղեկավարը կոչ են արել բնակիչներին տարհավնել:

Սպասվում է, որ «Միլթոն» փոթորկի հարվածը ավելի հուժկու է լինելու, քան շաբաթներ առաջ ամերիկյան նահանգներով անցած «Հելենինն» էր։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է, որ «մահացու և աղետաբեր» փոթորիկը հարվածելու է Ֆլորիդա նահանգին՝ իր հետ բերելով ուժեղ քամիներ և ջրհեղեղներ:

Սպիտակ տան ղեկավարը «Միլթոնին» կոչել է «դարի փոթորիկ»:

Քլիրուոթեր քաղաքի բնակիչները ընդամենը շաբաթներ առաջ էին տուժել «Հելեն» փոթորիկից:

Քրիստոֆեր Ռիվաս դե Հիսուսը դեռ չի վերականգնվել «Հելենի» հարվածից:

Մեկ այլ բնակիչ՝ Մայքլ Ինգրահեմը կարողացել էր փրկել է նաև իր երկու շներին. «Իհարկե, առանց նրանց չէի հեռանա։ Հնարավոր չէր»:

Տեղի պաշտոնյաները բնակիչներին շարունակաբար կոչ են անում հետևել տարհանման մասին հրահանգներին:

Պինելաս շրջանի պատասխանատու Արելիս Էսկալերան ասում է․ «Խնդրում ենք, մի՛ մնացեք տանը, եթե տարհանման ենթակա գոտում եք»։

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը նույնպես հորդորել է տարհանվել, քանի դեռ ժամանակ կա:

Նման լարված իրավիճակը, սակայն, իր արձագանքն է գտել ամերիկյան ներքաղաքական պայքարում։ Մի քանի շաբաթից նախագահական ընտրություններ են, և դեմոկրատները մեղադրում են հանրապետականներին փոթորկից տուժածներին ԱՄՆ կառավարության ցուցաբերած օգնության մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։

«Նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է ղեկավարել է ստի այդ հարձակումը։ Հայտարարություններ են հնչել, թե իբր մարդկանց գույքն առգրավվում է։ Ճիշտ չէ: Նրանք ասում են, որ այս փոթորիկներից տուժածները կստանան միայն 750 դոլար: Նույնպես ճիշտ չէ։ Նրանք ասում են, որ այս ճգնաժամերի համար անհրաժեշտ գումարները ուղղվում են միգրանտներին: Ինչի՞ մասին է խոսք։ Դադարեցրե՛ք: Վրդովեցուցիչ է։ Կեղծիք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

XS
SM
MD
LG