Մատչելի հղումներ

 
Ֆիլադելֆիան հայտնվել էր ամերիկյան քաղաքականության կենտրոնում

Ֆիլադելֆիան հայտնվել էր ամերիկյան քաղաքականության կենտրոնում


Քամալա Հարիս, Թիմ Ուոլց
Քամալա Հարիս, Թիմ Ուոլց

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն այլևս երկրի ղեկավարի դեմոկրատների պաշտոնական թեկնածուն է: Ամերիկայի ամենահին քաղաքներից մեկում՝ Ֆիլադելֆիայում, նա հանրությանը ներկայացել է փոխնախագահի իր թեկնածուի հետ: 

ԱՄՆ նախագահի դեմոկրատների թեկնածուն՝ Քամալա Հարիսը Ֆիլադելֆիայում, որտեղ հռչակվել է ԱՄՆ անկախությունը, ներկայացրել է երկրի փոխնախագահի իր թեկնածուին՝ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցին:

«Թիմը և ես ուղերձ ունենք Թրամփին և մյուսներին, ովքեր ցանկանում են սահմանափակել մեր հիմնարար ազատությունները, մենք չենք նահանջի»,- ասել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը:

Նախկինում ավագ դպրոցի ուսուցիչ և ֆուտբոլային մարզիչ Թիմ Ուոլցը անդրադարձել է հանրապետականներին․ «Դուք գիտեք։ Զգում եք: Այդ տղաները սոսկալի են և դժոխքի նման տարօրինակ: Դա այն է, ինչ դուք տեսնում եք»:

Դեմոկրատների մի մասի խոսքով, Ուոլցը կարող է նպաստել, որ տատանվող նահանգները քվերակեն հօգուտ Քամալա Հարիսի:

«Կարծում եմ, որ Թիմ Ուոլցն իսկապես խոսում է այդ ընտրողների հետ»,- ասել է վերլուծաբան Դեն Լադիզը:

Ընդամենը ժամեր առաջ քաղաքի մյուս մասում ԱՄՆ փոխնախագահի հանրապետականների թեկնածու Ջեյ Դի Վենսն էր հանրահավաք անցկացնում:

Ֆիլադելֆիան հայտնվել էր ամերիկյան քաղաքականության կենտրոնում
please wait

No media source currently available

0:00 0:02:15 0:00

«Թիմ Ուոլցը եղել է Միացյալ Նահանգների ամենից ծայրահեղ ձախ, արմատական իշխանավորներից մեկը»,- ասել է Վենսը:

Հանրապետական գործիչը քննադատել է դեմոկրատներին՝ ներգաղթի, ֆենտանիլի դեմ պայքարի և տնտեսական խնդիրների պատճառով՝ ամերիկյան արժեթղթերի շուկայում նախօերին տեղի ունեցած լուրջ անկումը անվանելով «Քամալայի ձախողում»:

Ուեյն Իսթմանը, ով դեռ չի կողմնորոշվել, թե ում օգտին է քվեարկելու, ասում է․ «Անսովոր է տեսնել մի քաղաքական գործչի, ով գրող է։ Ուստի, հետաքրքրված եմ Վենսով»:

Մոտ երեք ամսից ամերիկացիները որոշելու են, թե ով է ղեկավարելու իրենց երկիրը։

Դեմոկրատների թեկնածուները՝ Հարիսն ու Ուոլցը հաջորդ օրերին այցելելու են Վիսքոնսին, Միչիգան, Հյուսիսային Կարոլինա, Արիզոնա և Նևադա նահանգներ:

XS
SM
MD
LG