Մատչելի հղումներ

Բայդենը շնորհավորել է ամերիկացիներին Ստրկության վերացման օրվա առթիվ


Ստրկության վերացման օրըվա առիթով միջոցառում Սպիտակ տանը
Ստրկության վերացման օրըվա առիթով միջոցառում Սպիտակ տանը

«Ստրկության վերացման օրը մեր երկրի իրական պատմության ճանաչումն է»,- ասվում է դաշնային տոնի կապակցությամբ նախագահի հայտարարության մեջ։

Երեքշաբթի օրը նախագահ Ջո Բայդենը շնորհավորեց ամերիկացիներին Ստրկության վերացման օրվա (Juneteenth) տոնի կապակցությամբ, որը նշանավորում է Ամերիկայում ստրկության ավարտը և, ինչպես նախագահն ասաց, «ամերիկյան երազանք՝ բոլորի համար» սկզբունքը:

Ստրկության վերացման օրը ԱՄՆ-ում համեմատաբար նոր դաշնային տոն է, որը նշվում է հունիսի 19-ին։ Այն հաստատվել է անմիջապես այն բանից հետո, երբ պետության ներկայիս ղեկավարը ժամանել է Սպիտակ տուն ու ստորագրել օրինագիծ, որը սահմանում է Ստրկության վերացման օրը որպես պաշտոնական դաշնային տոն։

«Ստրկության վերացման օրը մեր երկրի իրական պատմության ճանաչումն է: Այն ընդգծում է այն գաղափարը, որի վրա հիմնվել է Ամերիկան. բոլոր մարդիկ ստեղծված են հավասար և արժանի են հավասար վերաբերմունքի իրենց ողջ կյանքի ընթացքում: Սա խիզախ սևամորթ առաջնորդների և նվիրյալ ակտիվիստների սերունդների ճանաչումն է, ովքեր մեզ թույլ չտվեցին հրաժարվել այս գաղափարից»,- նշված է տոնի նախօրեին ստորագրված նախագահի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ասված է, որ Բայդենի վարչակազմը «աշխատում է շարունակաբար իրականացնել այս տեսլականը՝ ստեղծելով մի երկիր, որն իսկապես պաշտպանում է ազատությունը, արդարությունը, արժանապատվությունը և հնարավորությունները բոլորի համար: Այսօր ռեկորդային թվով աֆրոամերիկացիներ ունեն աշխատանք և առողջության ապահովագրություն, իսկ սևամորթներին պատկանող ձեռնարկությունների թիվն աճում է ամենաարագ տեմպերով վերջին 30 տարվա ընթացքում»,- ընդգծել է վարչակազմը:

Ներկայիս վարչակազմն ակտիվորեն աջակցել է հիմնականում աֆրոամերիկացիներով բնակեցված թաղամասերի բնակիչների կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ՝ տրամադրելով դրամական օգնություն, որն օգնել է երեխաների հետ սևամորթ ընտանիքների շրջանում աղքատության մակարդակը նվազեցնել մինչև պատմական ամենացածր մակարդակը: Ավելի քան 16 միլիարդ դոլար է ներդրվել սևամորթ մեծամասնությոն ոնեցող քոլեջներում և համալսարաններում:

«Մինչ մենք աշխատում ենք պատմություն կերտելու ուղղությամբ, իմ վարչակազմը նաև աշխատում է մեր ազգի պատմությունը պատմելու, այլ ոչ թե ջնջելու համար: Ահա թե ինչու ես ստորագրեցի օրենսդրությունը, որը մշակվում է ավելի քան 100 տարի, որը լինչը դարձնում է դաշնային ատելության հանցագործություն: Ես ստորագրեցի գործադիր հրաման՝ ճանաչելով Միսիսիպիում և Իլինոյսում գտնվող պատմական վայրերն ու մշակութային ռեսուրսները, որպեսզի մենք երբեք չմոռանանք 1955 թվականին Միսիսիպիում Էմմեթ Թիլի դաժան սպանությունը և նրա մոր՝ Մեյմի Թել-Մոբլիի խիզախությունը, ոմ շնորհիվ մեր ազգը երբեք չմոռաց նրա որդուն»,- ասել է նախագահը։

«Ես հպարտ եմ, որ ունեմ երկրի պատմության մեջ ամենատարբեր ռասայական պատկանելիություն ունեցող ներկայացուցչներից բաղկացած վարչակազմ, ներառյալ Միացյալ Նահանգների առաջին սևամորթ կին փոխնախագահ Քամալա Հարիսը և Գերագույն դատարանում նշանակված առաջին սևամորթ կինը՝ Քեթանջի Բրաուն Ջեքսոնը», - ասել է Բայդենը։

Այսպիսով, 1865 թվականի հունիսի 19-ին միութենական բանակը մտավ Գալվեստոն, Տեխաս՝ Կոնֆեդերացիայի վերջին հենակետը, այն լուրով, որ քաղաքացիական պատերազմն ավարտվել է, և որ նահանգի 250,000 ստրուկներն այժմ ազատ են:

Թեև ԱՄՆ-ում ստրկությունը վերացվել էր նախագահ Աբրահամ Լինքոլնի կողմից երկու տարի առաջ, մի քանի նախկին դաշնային հարավային նահանգներ, այդ թվում նաև Տեխասը, շարունակեցին դիմակայել Լինքոլնի Ազատագրման հռչակագրի պահանջներին: Տեխասը դարձավ վերջին նահանգը, որը վերացրեց ստրկությունը:

XS
SM
MD
LG