Մատչելի հղումներ

Բլինքենը «Համասին» կոչ է արել ընդունել հրադադարի պայմանները


ԱՄՆ պետքարտուղար Բլինqենը Թել Ավիվում հանդիպել է Գազայում պատանդ պահվող իսրայելցիների ընտանիքներին և կողմնակիցներին.
ԱՄՆ պետքարտուղար Բլինqենը Թել Ավիվում հանդիպել է Գազայում պատանդ պահվող իսրայելցիների ընտանիքներին և կողմնակիցներին.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ութ ամիս շարունակվող մերձավորարևելյան հակամարտությանը վերջ տալու ամերիկյան ծրագրին։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հորդորել է «Համասին» ընդունել հրադադարի պայմանները:

Իսրայելական հատուկ նշանակության ուժերի գործողության արդյունքում, ինչպես հայտնի է, ազատվել են «Համասի» ձեռքին գտնվող չորս պատանդներ։

«Այնքան երախտապարտ ենք Իսրայելի պաշտպանության ուժերին, որ վերադարձրեցին Ալմոգին։ Մնացած պատանդներին ևս անհրաժեշտ է անվտանգ տուն վերադարձնել»,-ասում է փրկված պատանդի մայրը՝ Օրիտ Մեիրը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերստին Մերձավոր Արևելքում է՝ բանակցելու Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսսիի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Բլինքենը «Համասին» կոչ է արել ընդունել հրադադարի պայմանները
please wait

No media source currently available

0:00 0:01:44 0:00

Բլինքենի խոսքով, «Համասը» միակ կողմն է, որը դեռ չի համաձայնվել զինադադարին:

««Համասը» ցանկանու՞մ է վերջ տալ այս հակամարտությանը, ավարտել այս պատերազմը, որ սկսել է, թե՞ ոչ։ Դեռ կտեսնենք։ Բայց պարզ է, որ գործնականում ողջ աշխարհը համախմբվել է ի աջակցություն այս առաջարկի»,- հայտարարել է ԱՄ<Ն պետքարտուղարը։

Հիշեցնենք, որ մերձավորարևելյան ներկայիս հակամարտությունը ծագեց, երբ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասը» արյունալի գրոհ ձեռնարկեց հրեական պետության դեմ՝ սպանելով 1 200 իսրայելցու, պատանդ տանելով մոտ 250-ին։ Այդ գրոհին հետևեցին իսրայելական ռազմուժի պատասխան գործողությունները, որոնց հետևանքով, ըստ պաղեստինյան կողմի, Գազայում առ այսօր զոհվել է ավելի քան 37 հազար հոգի։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ ձայների ճնշող մեծամասնությամբ հավանության է արժանացրել Գազայում կրակի դադարեցման ԱՄՆ առաջարկին:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդի ասել է․ «Պաղեստինցի խաղաղ բնակիչներն ապրում են դժոխքի մեջ։ Գազայում հումանիտար իրավիճակը գնալով վատանում է»:

ԱՄՆ-ի կողմից մոտ 10 օր առաջ հրապարակած զինադադարի նախագիծը նախատեսում է ազատ արձակել գերության մեջ գտնվող մնացած 120 իսրայելցի պատանդներին:

Reuters-ի հետ զրույցում «Համասի» բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ հրադադարի հաստատման վերաբերյալ Բլինքենի խոսքերը կողմնակալ են:

XS
SM
MD
LG