«Պետքարտուղարի օգնական Օ՛Բրայենը կգլխավորի հանդիպումը ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության շրջանակում, որի ժամանակ կքննարկվի զգալի առաջընթացը, որը ձեռք է բերվել երկկողմ հարաբերություններում, կդիտարկվեն հետագա քայլերը։ Պետքարտուղարի օգնական Օ՛Բրայենը կհանդիպի բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար ԱՄՆ աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամուր եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման հարցում, ներառյալ Ալմաթիի հռչակագրի օգտագործումը որպես սահմանազատման հիմք։ Պետքարտուղարի օգնական Օ՛Բրայենը կհանդիպի նաեւ գործարար շրջանակների եւ կշփվի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան: Դրա մասին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարությունը: Պետքարտուղարության հաղորդագրությունը հայտնում է.