Մատչելի հղումներ

Թրամփը բողոքում է` ստիպված է մասնացել դատական նիստերին, մինչ իր մրցակից Բայդենը քարոզարշավի մեջ է


ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ու Ապիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենը
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ու Ապիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենը

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն այս շաբաթ անցկացնում է Նյու Յորքի դատարանի դահլիճում՝ իրեն առնչվող խարդախության գործի պատճառով։ Այնինչ, նրա մրցակիցը՝ Ապիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենը շարունակում է նախընտրական արշավը:

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի ու Դոնալդ Թրամփի օրակարգերն այս շաբաթ ընդգծված տարբեր են։ Թրամփը Նյու Յորքի դատարանում է՝ իրեն առնչվող 34 մեղադրանքների, այդ թվում՝ բիզնեսի մեջ խարդախության դիմելու մեղադրանքի պատճառով:

«Չգիտեմ, թե ինչպես եք դատավարություն անցկացնում ընտրությունների ժամանակ: Անարդար է»,- ասել է Թրամփը:

Բայդենն՝ իր նախընտրական արշավի շրջանակում հարևան Փենսիլվանիայում էր:

Թրամփին առնչվող այս դատավարությունը վերաբերում է 2016 թվականի նախընտրական քարոզարշավի շրջանին, երբ, ըստ դատախազների, ձգտելով խուսափել իր անունը վարկաբեկող լուրերից, հանրապետական գործիչը փաստաբանի միջոցով գումարներ է փոխանցել երկու կանանց, ովքեր պնդում են, թե նախկինում արտաամուսնական կապեր են ունեցել Թրամփի հետ:

ԱՄՆ նախկին նախագահն իրեն մեղավոր չի ճանաչել։ Նրա փաստաբանների խոսքով, նշված վճարները օրինական իրավական ծախսեր են, իսկ Թրամփի ներկայացմամբ դատական գործընթացն, իրականում, «միջամտություն է ընտրություններին», և այն որպես զենք կիրառվում է իր դեմ:

Բայդենը շարունակում է քարոզարշավը, մինչ իր մրցակից Թրամփը մասնակցում է դատական նիստերին
please wait

No media source currently available

0:00 0:03:13 0:00

«Սա հարձակում է մեր երկրի վրա: Մեր երկիրը անհաջողության մեջ է, և այն ղեկավարում է ապաշնորհ մեկը, ով ներգրավված է այս գործում: Սա գրոհ է քաղաքական հակառակորդի վրա»,- ասել է Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախկին նախագահը պարտավոր չէ ցուցմունք իր դեմ ընթացող դատավարության ժամանակ, սակայն նախկին դաշնային դատախազ Նեամա Ռահմանին կարծում է, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով Թրամփը կխոսի․ «Այս գործը հավասար նշանակություն ունի դատարանի ու հանրային կարծիքի համար: Թրամփը նախընտրական շրջանում է, և կխոսի չկողմնորոշված ընտրողների համար: Կարծում եմ, նրա կողմից լռելը կարող է օգտագործվել իր դեմ»։

Ինչպես ասացինք, մինչ Թրամփը զբաղված է դատական գործերով, Բայդենը շարունակում է նախընտրական արշավը:

«Դոնալդ Թրամփը աշխարհին այլ կերպ է նայում, քան ես և դուք: Նա առավոտյան արթնանում է [իր առանձնատանը]՝ Մար-ա-Լագոյում՝ մտածելով իր մասին, և թե ինչպես կարող է օգնել իր միլիարդատեր ընկերներին՝ ձեռք բերել իշխանություն, պարտադրել նրանց ծայրահեղ օրակարգը մյուսներին: Լսեք, թե ինչ է նա ասում, «[Իմ նախագահության] առաջին օրը կլինեմ դիկտատոր»»։

Բայդենի խոսքով, ինքը և Թրամփը «տարբեր տեսլականներ» ունեն ԱՄՆ տնտեսության զարգացման հարցում․ «Կարևոր է, թե որտեղից ենք գալիս: Երբ նայում ես տնտեսությանը Մար-ա-Լագոյից, շատ բան չես նկատում։ Ես նայում եմ խնդրին [իմ ծննդավայրի]՝ Սքրանտոնից, և սա փաստ է: Կարևոր է ազնվությունն ու պարկեշտությունը, կարևոր է հավատը»,- ասել է Բայդենը։

Թրամփը չի թաքցնում իր դժգոհությունը, թե նախագահական մրցապայքարը անհավասար է, քանզի ինքը ստիպված է ժամանակ վատնել դատարանում, իսկ Բայդենը՝ նախընտրական քարոզարշավ է վարում։

«Պետք է հենց հիմա լինեի Փենսիլվանիայում, Ֆլորիդայում, այլ նահանգներում, Հյուսիսային Կարոլինայում, Ջորջիայում, և քարոզարշավ վարեի: Այս ամենը գալիս է Սպիտակ տնից։ Այդ մարդը չի կարող երկու նախադասություն իրար կպցնել, չի կարող քարոզարշավ վարել: Նա այս ամենն օգտագործում է ընտրություններում հաղթելու համար»,- հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահը։

Թրամփը փորձում է օգտագործել է Նյու Յորքում գտնվելը՝ տեղում քարոզարշավ անցկացնելու համար, սակայն նրան անհրաժեշտ է այցելել նաև այլ նահանգներ: Անցած շաբաթ օրը իր կողմնակիցների հետ հավաքի էր Փենսիլվանիայում, իսկ այս շաբաթ օրը նախատեսում է հանրահավաք անցկացնել Հյուսիսային Կարոլինայում:

XS
SM
MD
LG