Մատչելի հղումներ

ԱՄՆ պետքարտուղարությունը «շարունակում է հատուկ ուշադրություն դարձնել» Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման խնդրին


ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելը մարտի 19- ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, ըստ որի՝ Ադրբեջանի հետ պատերազմից խուսափելու համար անհարժեշտ է իրականացնել սահմանի արագ սահմանազատում: Իր խոսքում փոխխոսնակն ասել է.

«Սա մի խնդիր է, որին մենք շարունակում ենք հատուկ ուշադրություն դարձնել։ Սա հարց է, որի վրա ոչ միայն պետքարտուղարը, այլև նրա օգնական [Ջեյմս] Օ'Բրայենը, ինչպես նաև ավագ համակարգող Բոնոն [ԱՄՆ պետքարտուղարության կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնո] շարունակում են կենտրոնացած լինել՝ շփվելով կողմերի հետ»,- նշել է Փաթելը։

XS
SM
MD
LG