Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը այցելում է Բաքու, Թբիլիսի ու Երևան


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բաքվում մարտի 17-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բաքվում մարտի 17-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

2024 թվականի մարտի 17-ից 19-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայցելի Ադրբեջան, Վրաստան ու Հայաստան։ Դրա մասին հայտնում է ՆԱՏՕ-ի վեբկայքում տեղադրված մամլո հաղոքրդագրությունը:

Կիրակի օրը՝ մարտի 17-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Բաքու՝ այսպիսով սսելով իր տարածաշրջանային ուղևորությունը Հաավային Կովկասի երկրներում: Բաքվում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ՆԱՏՕ-ի լրատվականի տարածած հաղորդագրության՝ «Հանդիպելով նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ գլխավոր քարտուղարը ողջունել է Դաշինքի հետ Ադրբեջանի երկարամյա համագործակցությունը և ասել, որ անհամբեր սպասում է գործընկերության հետագա ամրապնդմանը:

Պարոն Սթոլթենբերգը ողջունել է էներգետիկ անվտանգությունը քննարկելու հնարավորությունը՝ ասելով. «Էներգիան կարևոր է մեր անվտանգության համար, և ես ողջունում եմ ՆԱՏՕ-ի մի քանի դաշնակիցների հետ Ադրբեջանի ավելի սերտ կապերի զարգացումը»: Նա նաև ընդգծել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վրա աշխատելու փորձը և շնորհակալություն հայտնել Ադրբեջանին ՆԱՏՕ-ի գլխավորած գործողություններին և առաքելություններին, այդ թվում՝ Կոսովոյում և Աֆղանստանում ունեցած ներդրման համար, քանի որ Ադրբեջանը միացել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին 1994 թվականին: Դաշինքը և Բաքուն նաև համագործակցում են ՆԱՏՕ-ի Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության ծրագրի շրջանակներում, ահաբեկչության դեմ պայքարի և կիբերանվտանգության ոլորտներում:

Խոսելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ «խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ոչ միայն այստեղ, այլև անվտանգության առումով՝ ավելի լայն իմաստով»։ «Հայաստանն ու Ադրբեջանն այժմ հնարավորություն ունեն երկար տարիների հակամարտությունից հետո հասնել կայուն խաղաղության»: Նա հավելեց. «Ես կարող եմ ձեզ միայն կոչ անել օգտվել այս հնարավորությունից և Հայաստանի հետ կնքել կայուն խաղաղության համաձայնագիր»: Խոսելով Ուկրաինայի մասին՝ պարոն Ստոլտենբերգը ողջունել է Ադրբեջանի կողմից ցուցաբերվող այդքան անհրաժեշտ աջակցությունը և կոչ է արել տարածաշրջանի բոլոր երկրներին ակտիվացնել իրենց ջանքերը.

Գլխավոր քարտուղարը Ադրբեջանում կայանալիք COP29 կլիմայի գլոբալ գագաթնաժողովն անվանել է կարևոր իրադարձություն:

Երկուշաբթի օրը գլխավոր քարտուղարը հանդիպել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։ Այնուհետեւ նա մեկնել է Թբիլիսի՝ Վրաստանի ղեկավարության հետ հանդիպումներին»:

Երեքշաբթի օրը՝ մարտի 19-ին, պարոն Ստոլտենբերգը կայցելի Երևան, որտեղ կհանդիպի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մարտի 19-ին նախատսվում է Ստոլտենբերգի համատղ մամլո ասուլիսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում:

XS
SM
MD
LG