Մատչելի հղումներ

Թրամփն ու Բայդենը հաղթել են «սուպեր երեքշաբթիի» փրայմերիզներում


Թրամփն ու Բայդենը կոչ են արել Նիկի Հեյլիի կողմնակիցներին միանալ իրենց
Թրամփն ու Բայդենը կոչ են արել Նիկի Հեյլիի կողմնակիցներին միանալ իրենց

ԱՄՆ-ում ավարտվեց «սուպեր երեքշաբթին», երբ ներկուսակցական ընտրություններում քաղաքացինեը ընտրում էին, թե ովքեր կարող են ներկայացնել տվյալ քաղաքական ուժը այս նոյեմբերին Միացյալ Նահանգներում կայանալքի նախագահական ընտրություններում: Թրամփն ու Բայդենը կոչ են արել Նիկի Հեյլիի կողմնակիցներին միանալ իրենց

«Սուպեր երեքշաբթիից» հետո իր հաղթանակի մասին հայտարարեց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով, ըստ ամենայնի, կառաջնորդի Հանրապետական կուսակցությանը գալիք նախագահական ընտրություններում:

«Պատրաստվում ենք կրկին հզորացնել Ամերիկան, ավելի շատ, քան երբևէ: Շնորհակալություն: Սա կարևոր օր է»,- ասել է Թրամփը:

Նախկին նախագահը երեքշաբթի հաղթանակ է տարել բոլոր նահանգներում, բացառությամբ մեկի: Այլևս Թրամփի կողքին կանգնած կուսակցական պատվիրակները հարյուրներով ավելի շատ են, քան Նիկի Հեյլիի կողմնակից պատվիրակները․ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը երեքշաբթի հաղթել էր միայն Վերմոնտում, իսկ դրանից առաջ՝ մայրաքաղաք Վաշինգտոնում:

Թրամփն ու Բայդենը կոչ են արել Նիկի Հեյլիի կողմնակիցներին միանալ իրենց
please wait

No media source currently available

0:00 0:02:45 0:00

Դեմոկրատների փրայմերիզներում բոլոր նահանգներում հաղթանակ է տարել Սպիտակ տան գործող ղեկավարը՝ Ջո Բայդենը։ Բացառություն է Ամերիկյան Սամոան՝ Խաղաղ օվկիոնսում գտնվող ամերիկյան տարածքը, ուր հաղթանակն անցել է մի գործարարի։

Բայդենը կոչով դիմել է ամերիկացիներին՝ արդյո՞ք առաջ են շարժվելու, թե՞ թույլ են տալու Դոնալդ Թրամփին «մեզ հետ շպրտել»:

Նիկի Հեյլին հույս ուներ, որ ավելի շատ ընտրողներ կքվեարկեն իր օգտին, անգամ՝ դեմոկրատ ընտրողներ՝ մտահոգվելով Թրամփի հնարավոր վերադարձով, սակայն այդ ռազմավարությունը ձախողվեց՝ անհրաժեշտ քանակության ընտրողների բացակայության պատճառով:

«Իմ մտահոգությունն այս ընտրությունների հետ կապված՝ իմ իմացած Ամերիկայի պահպանումն է, ինչը նշանակում է, որ Դոնալդ Թրամփը չպետք է ղեկավարի այս երկիրը: Աջակցությունը նախագահ Ջո Բայդենին կամ որևէ չափավոր հանրապետականի միտված է հենց այդ նպատակին»,- ասում է իրեն Բայդենի կողմնակից համարող Շայ Սեգալը:

Թրամփի կողմնակիցներից Ռեգ Միտչելը համաձայն չէ․ «Դոնալդ Թրամփ՝ ևս չորս տարով․․․ , եթե կարողանանք հասնել այդ նպատակին։ Որքան էլ լինեն մտահոգություններ՝ [նրա] առաջին ժամկետը լավ անցավ»:

Գաղտնիք չէ, որ երիտասարդ ընտրողներին վանում է նախկին և ներկա նախագահների տարիքը։ Առաջին անգամ ընտրություններին մասնակցող Դոնա Մենդեսը ընտրել է դեմոկրատ Մարիան Ուիլյամսոնին․ «Զգում եմ, որ Բայդենը չափազանց մեծ է՝ երկիրը ևս չորս տարի ղեկավարելու համար, և լավ կլիներ, որ վարչակազմում բազմազանություն լինի․ [այսինքն] լիներ առաջին կին նախագահ»:

Արդեն հաջորդ երեքշաբթի, երբ ևս չորս նահանգներում կանցկացվեն փրայմերիզներ, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հանգիստ շունչ քաշել՝ հավաքելով բավարար թվով պատվիրակների ձայներ և դառնալով ԱՄՆ նախագահի հանրապետականների փաստացի թեկնածուն:

ԱՄՆ նախկին նախագահի հիմնական մրցակիցը՝ Նիկի Հեյլին չորեքշաբթի առավոտյան հայտարարել է, թե դադարեցնում է մրցապայքարը՝ «սուպեր երեքշաբթիի» ժամանակ արձանագրված արդյունքների հիման վրա: Հեյլին շնորհավորել է Թրամփին և մաղթել հաջողություն՝ նշելով, որ հաջողություն է ցանկանում յուրաքանչյուրին, ով կլինի Ամերիկայի նախագահը:

«Մեր երկիրը չափազանց թանկ է [մեզ համար], որպեսզի թույլ տանք, որ մեր տարաձայնությունները պառակտեն մեզ»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանը:

Թե՛ Դոնալդ Թրամփը և թե՛ Ջո Բայդենը կոչ են արել Հեյլիի կողմնակիցներին միանալ իրենց:

XS
SM
MD
LG