Մատչելի հղումներ

Գազայում օգնության առաքման կետում բռնկված հրդեհի պատճառով զոհվել է ավելի քան 100 մարդ․ տեղական իշխանություններ


Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 104 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, երբ պաղեստինցիների մի մեծ խումբ մարդասիրական օգնության էր սպասում Գազա քաղաքի օգնության կենտրոններից մեկի դիմաց։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 104 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, երբ պաղեստինցիների մի մեծ խումբ մարդասիրական օգնության էր սպասում Գազա քաղաքի օգնության կենտրոններից մեկի դիմաց։

«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 104 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, երբ պաղեստինցիների մի մեծ խումբ մարդասիրական օգնության էր սպասում Գազա քաղաքի օգնության կենտրոններից մեկի դիմաց։

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արևմտյան մասում գտնվող ալ-Նաբուսի շրջանաձև խաչմերուկում։

Իսրայելական բանակի հայտարարության համաձայն, տասնյակ մարդիկ են վիրավորվել են Գազայի հյուսիսում՝ բեռնատարներից օգնություն վերցնելու ժամանակ տեղ գտած հրմշտոցի հետևանքով: Զինվորականները հավելել են, թե միջադեպի մասին «տեղեկութունը վերանայման փուլում է»։

Իսրայելական պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Գազայի հատվածի հյուսիսում ձեռնամուխ են եղել ցամաքային գործողությունների իրականացմանը, ինչպես նաև ավիահարվածներ են հասցրել Գազայի հարավային մասում գտնվող Խան Յունիսին:

Գազայի առողջապահության նախարարությունը հինգշաբթի հայտնել էր, որ անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով սպանված պաղեստինցիների թիվը անցել է 30 հազարը, վիրավորներինը՝ 70 հազարը:

Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Ֆոլքեր Թըրքը հայտարարել է, թե Իսրայել - «Համաս» հակամարտության բոլոր կողմերը ռազմական հանցագործությունների հեղինակ են:

«Ժամանակն է, անցնել խաղաղության, հետաքննության և հաշվետվության»,- ասել է ՄԱԿ-ի պաշտոնյան։

Թըրքը զգուշացրել է Իսրայելին՝ զերծ մնալ Ռաֆահի ուղղությամբ ցամաքային գրոհից, ուր ներկայում ապրում է մոտ 1․5 միլիոն պաղեստինցի, որոնցից շատերը փախել են Գազայի այլ շրջաններից:

Ֆոլքեր Թըրքի խոսքով, ցամաքային հարձակումը Ռաֆահի ուղղությամբ կխորացնի մարդկանց տառապանքը:

Իր հերթին՝ Իսրայելի պաշտոնյաները նշել են Ռաֆահից խաղաղ բնակիչների տարհանման ծրագրի մասին, սակայն չեն մանրամասներ, օրինակ, թե ուր կարող են գնալ պաղեստինցիները:

Եգիպտոսը, որը սահմանակից է Ռաֆահին, հայտարարել է, թե չի բացելու իր սահմանները։

Նախորդ ամիսներին՝ հրեական պետության դեմ «Համասի» ձեռնարկած գրոհից հետո սկսված ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածի զգալի մասը հողին է հավասարվեցված:

Չորեքշաբթի ՄԱԿ-ը հայտարարեց, թե նրանք, ովքեր փորձում են մարդասիրական օգնություն բաժանել կամ ստանալ Գազայի հատվածում, կյանքին սպառնացող մարտահրավերների առջև են:

Նյու Յորքում՝ լրագրողների հետ զրույցում ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ասել է, որ իրավիճակը Գազայում ստիպում է ՄԱԿ-ին բազմիցս հանդես գալ հումանիտար զինադադարի կոչերով:

«Այո, կան բեռնատարներ, որոնք Իսրայելից անցել են Գազա: Իրավիճակը Գազայում, ինչպես բազմիցս նկարագրել ենք, գրեթե անհնար է դարձնում մեր մարդասիրական աշխատանքը։ Հակամարտությունն ակտիվ փուլում է։ Օրենքներն ու կարգուկանոնը չեն պահպանվում: Անվտանգության ոլորտում Իսրայելի հետ համագործակցության պակաս կա։ Չնայած անդրադարձել ենք մարտահրավերներին, սակայն այն մեզ հետ չի հետ պահի [մեր] աշխատանքներից»,- ասել է Դյուժարիկը:

XS
SM
MD
LG