Մատչելի հղումներ

 
Ուկրաինան չէր կորցնի Ավդիիվկան, եթե «ստանար նախատեսված սպառազինությունը». Կուլեբա

Ուկրաինան չէր կորցնի Ավդիիվկան, եթե «ստանար նախատեսված սպառազինությունը». Կուլեբա


Ուկաինացի զինվորական
Ուկաինացի զինվորական

ԱՄՆ զինված ուժերը ստիպված են եղել իրենց համար նախատեսված միջոցներից ֆինանսավորել ուկրաինական ուժերի վարժանքները: Նման պայմաններում ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի չկամությունը հավանություն տալ Կիևի համար նախատեսված ամերիկյան՝ այդ թվում ռազմական աջակցության փաթեթին, սպառնում է վերաճել լուրջ խնդրի։

ԱՄՆ Կոնգրեսը դեռ չի ընդունել այս ֆիանանսական տարվա համար նախատեսված երկրի պաշտպանական ողջ բյուջեն և չի քվեարկել Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության նախատեսող փաթեթի օգտին: Սակայն Միացյալ Նահանգներում ուկրաինացի զինվորականների վարժանքները չեն դադարում․ վճարում է Պենտագոնը՝ իր հաշիվներից։

«Այն կարևոր առաքելություն է։ Չենք կարող երես թեքել նրանցից՝ [ուկրաինացիներից], և մեր բանակն ու ծառայությունները պետք է սկսեն դժվար որոշումներ կայացնել, որոնք կազդեն մեր ողջ զինուժի վրա»,- ասում է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Պենտագոնի ներկայացուցիչները չեն թաքցրել իրենց մտահոգությունը՝ եթե ոչինչ չփոխվի, ապա մինչև ամռան սկիզբ Եվրոպայում ու Աֆրիկայում գործող ամերիկյան զորքերի ֆինանսավորումը կարող է սպառվել, ներառյալ՝ աջակցությունը Ուկրաինային:

Պենտագոնի մամլո քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը խոսում է հետևանքների մասին. «[Նման վիճակում] խոցելի ենք։ Չենք կարող փոխել ծրագրերը: Սա նման է նրան, որ կռիվ տանք մեկ ձեռքով»:

Պենտագոնը հորդորում է արագացնել ԱՄՆ պաշտպանության բյուջեի ընդունում
please wait

No media source currently available

0:00 0:02:18 0:00

Դիտորդները հիշեցնում են՝ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ վերաբերում է ողջ Եվրոպային և ունակ է վտանգի տալ դնել համաեվրոպական անվտանգությունը:

«Եթե սկսեք նվազեցնել Եվրոպայում ԱՄՆ ուժերի պատրաստվածության աստիճանն ու կարողությունները, ապա այն ևս մեկ նվեր է կլինի [Ռուսաստանի նախագահ] Վլադիմիր Պուտինին»,- ասում է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Բրեդ Բոումենը:

Բոումենի խոսքով, նման իրավիճակը կխրախուսի Ռուսաստանին՝ ընդլայնել իր ագրեսիան, ինչն էլ թանկ կարժենա ԱՄՆ համար, քան այսօր Կիևին ցուցաբերվող օգնությունն է:

«Այսօր ԱՄՆ-ն սպառազինություն է տրամադրում Ուկրաինային և որևէ անհրաժեշտություն չկա, որ ամերիկացիները զոհաբերեն իրենց կյանքը: Սա շատ պարզ է»,- ասում է Բրեդ Բոումենը:

Իր հերթին՝ Ուկրաինայի արտգործնախարարը Դմիտրի Կուլեբան օրերս «CNN»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ուկրաինական ուժերը չէին զիջի Ավդիիվկան, եթե Կիևը ժամանակին «ստանար հրետանային ողջ սպառազինությունը»:

«Ամերիկայի ձայնը» հետաքրքրվել է Պենտագոնի փոխխոսնակից՝ արդյո՞ք ամերիկյան կողմը համաձայն է Ուկրաինայի արտգործնախարարի հետ:

«Համաձայն եմ: Ավդիիվկայում տեղի ունեցածը զորքերի նահանջ էր, և այն տեղի ունեցավ [ԱՄՆ] Կոնգրեսի անգործության պատճառով: [Դրանց միջև] ուղիղ կապ կա»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։

Արդեն հինգերորդ ամիսն է, ինչ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը գործում է առանց ամբողջական բյուջեի: Դեկտեմբերի վերջից Վաշինգտոնը որևէ ռազմական օգնություն չի տրամադրել Կիևին:

XS
SM
MD
LG