Մատչելի հղումներ

Բորելը խիզախ և ծանրակշիռ է որակում Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի որոշումը


Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորել
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորել

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի կառավարության նախաձեռնությունները արդարադատության ոլորտում բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ։ Բորելն այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

ԵՄ բարձր ներկայացուցիչը հայտարարել է, որ խրախուսում է Հայաստանին շարունակել դիմակայել մարտահրավերներին՝ խտրականության, ատելության խոսքի և ապատեղեկատվության տարածման դեմ պայքարում։

Ժոզեպ Բորելն անդրադարձել է նաև Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի որոշմանը՝ այն գնահատելով որպես ծանրակշիռ և խիզախ որոշում։

XS
SM
MD
LG