Մատչելի հղումներ

Պուտինի զրույցը Թակեր Կարլսոնի ... և Ամերիկայի հետ. բացահայտ ստի և տոքսիկ(թունավոր) քարոզչության խառնուրդ Փետրվար 09, 2024 08:39


Պուտինի զրույցը Թակեր Կարլսոնի հետ
Պուտինի զրույցը Թակեր Կարլսոնի հետ

Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահ

«Ուկրաինան սկսեց պատերազմը. Ռուսաստանի նպատակը դա կանգնեցնելն է. Ուկրաինացիներն իրենց դեռ ռուս են համարում, տեղի ունեցողը քաղաքացիական պատերազմի տարր է. Ուկրաինայում 2014 թվականի պետական հեղաշրջումն իրականացվել է ընդդիմության կողմից ԿՀՎ-ի օգնությամբ։ «ՆԱՏՕ-ն տարբերակներ ունի՝ ճանաչելու Ռուսաստանի վերահսկողությունը նոր տարածաշրջանների նկատմամբ։ Ռուսաստանը ստիպված էր Ղրիմն իր պաշտպանության տակ վերցնել 2014 թվականին։ Մենք այնքան բարի կամքի ժեստեր ենք արել, որ սպառել ենք բոլոր սահմանները։ Մեր բարի կամքի ժեստերին՝ համանման ժեստերով ոչ ոք չարձագանքեց»։

Աղբյուր՝ Tucker Carlson Network, 8 փետրվարի, 2024 թ

Ռուսաստանում մարտին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում զրուցել է պահպանողական ամերիկացի լրագրող և Fox News-ի նախկին հաղորդավար Թաքեր Կարլսոնի հետ, որն այժմ ղեկավարում է իր սեփական լրատվական կայքը:

Կառլսոնը հարցազրույցի մասին հայտարարեց փետրվարի 6-ին X-ում վիճահարույց տեսագրությամբ՝ ասելով, որ խիզախություն է պահանջվել Պուտինի հետ հարցազրույց ունենալու համար, այն դեպքում, երբ բոլոր մյուս արևմտյան լրագրողները անտեսում են Ռուսաստանի առաջնորդին: Ամերիկացի ժողովուրդն արժանի է իմանալու ճշմարտությունը Ռուսաստանից, ասել է Կարլսոնը և խոստացել, որ Պուտինի հետ իր հարցազրույցը այդ ճշմարտությունը կբացահայտի։

Կառլսոնի տեսահոլովակը քննադատության է ենթարկվել արևմտյան գործընկերների և անկախ ռուս լրագրողների կողմից, ովքեր ասում էին, որ նրա մեղադրանքները՝ Ռուսաստանի վերաբերյալ կողմնակալ լրատվության վերաբերյալ, անհիմն են: Շատերն ասում էին, որ Կառլսոնը անտեսել է պուտինյան ռեժիմի կողմից գրաքննության, լրագրողների սպանությունների և բանտարկությունների վերաբերյալ պատմական արձանագրումը։

Կառլսոնը փետրվարի 8-ին հրապարակեց Վլադիմիր Պուտինի հետ նախապես ձայնագրված երկու ժամ տևողությամբ հարցազրույցը՝ այն ներկայացնելով որպես Ռուսաստանի առաջնորդի «անկեղծ տեսակետ»:

Պուտինը Ռուսաստանում իր ավելի քան 20 տարվա ղեկավարման ընթացքում բազմիցս խախտել է միջազգային պայմանագրերը և դրժել իր խոստումները։

«Ամերիկայի Ձայն»-ի փաստերի ստուգման բաժինը ներկայացնում է Պուտինի պատասխաններում նշված կեղծիքները:

Ահա թե ինչ է ասել Պուտինը Կարլսոնին.

Պուտին. -Ուկրաինացիներն իրենց դեռ ռուս են համարում. Այն, ինչ տեղի է ունենում, քաղաքացիական պատերազմի տարր է.

Սա կեղծիք է։

Դիմակայելով մոտ երկու տարվա ռուսական ագրեսիային, որի ընթացքում զոհվեցին հարյուր հազարավոր մարդիկ եւ հողւն հավասարեցվեցին քաղաքներն ու բնակավայրեր, միլիոնավոր մարդիկ տեղահանվեցին, ուկրաինացիներն ավելի ու ավելի են փայփայում իրենց յուրահատուկ ազգային ինքնությունը:

Ուկրաինայում տարիների ընթացքում անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ ուկրաինացիների ճնշող մեծամասնությունը ռուսներին այլ էթնիկ խումբ է համարում։ 2022-ի փետրվարին Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, ավելի սրեց ուկրաինացիների ազգային ինքնությունը որպես առանձին ժողովուրդ և ավելացրեց բացասական տրամադրությունները ագրեսոր Ռուսաստանի նկատմամբ:

Պուտինի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը որպես «քաղաքացիական պատերազմ» որակելը ակնհայտորեն կեղծիք է։ Ուկրաինան միջազգայնորեն ճանաչված (այդ թվում՝ Ռուսաստանի կողմից) ինքնիշխան, անկախ պետություն է։

Նախքան ներխուժումը Պուտինը գրել էր մի հոդված, որտեղ Ուկրաինան հռչակում էր Ռուսաստանի անբաժանելի մասը և մերժում նրա պատմությունն ու ինքնիշխանության իրավունքը: Դրանից հետո նա վերահաստատել է իր այդ տեսակետը հրապարակային ելույթներում և ինչպես նաեւ իր վարած քաղաքականությամբ:

Պուտին. Ուկրաինայում 2014 թվականի պետական հեղաշրջումն իրականացվել է ընդդիմության կողմից՝ ԿՀՎ-ի օգնությամբ։

Սա կեղծիք է։

Ուկրաինայում «2014 թվականի հեղաշրջում» չի եղել. Զինվորականները գործնականում ոչ մի դեր չեն խաղացել 2014 թվականին Կիևում տեղի ունեցած իրադարձություններում։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մեկ զորամասին հրամայվել է մտնել Կիև՝ օգնելու, որպեսզի ճնշեն Մայդանի ցուցարարներին, այլ ոչ թե նրանց օգնելու համար։ Այդ ստորաբաժանման անդամները ցուցարարների կողմից արգելափակվել են իրենց զորանոցում և այդպես էլ չեն հասել մայրաքաղաք:

Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչը իշխանությունից չի զրկվել, ինչպես ընդունված է հեղաշրջման ժամանակ, բայց լքել է իր պաշտոնը և փախել Ռուսաստան՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց նրա մերժման դեմ զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով։

Բացի այդ, թեև Պուտինի մեղադրանքները ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության դեմ Կրեմլի տարիների քարոզչական պատմության կրկնությունն են, ոչ Ռուսաստանը, ոչ որևէ այլ երկիր երբևէ որևէ հավաստի ապացույց չի ներկայացրել, որ ցուցարարները եղել են Միացյալ Նահանգների կամ որևէ այլ պետության «գործակալներ»:

Պուտին.- ՆԱՏՕ-ն տարբերակներ ունի՝ ճանաչելու Ռուսաստանի վերահսկողությունը նոր շրջանների նկատմամբ.

Սա կեղծիք է։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համաձայն՝ Ռուսաստանի կողմից ուկրաինական շրջանների «ապօրինի բռնակցման փորձը» միջազգային իրավունքի համաձայն չունի վավերականություն:

Ռուսաստանը ներկայումս բռնազավթել է ուկրաինական չորս շրջաններ և Ղրիմի թերակղզու մի մասը, որոնք Մոսկվայի կեղծ բնութագրմամբ՝ «միացել են» Ռուսաստանին պլեբեսցիտի միջոցով:

Աշխարհի 143 երկրներ համատեղ դատապարտել են Ռուսաստանի «այսպես կոչված հանրաքվեները Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող շրջաններում և անօրինական անեքսիայի փորձը»։

Պուտին.- Ուկրաինան սկսեց պատերազմը. Ռուսաստանի նպատակը դա կանգնեցնելն է.

Սա կեղծիք է:

Պուտինը ցանկացած պահի կարող է դադարեցնել պատերազմը։ Փոխարենը, նա շարունակում է զորքեր ուղարկել Ուկրաինա և օրենքներ է ընդունում՝ ուկրաինական տարածքի օկուպացիան և հազարավոր ուկրաինացի երեխաների առևանգումը օրինականացնելու համար:

Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմը սկսել է 2014 թվականին, երբ Մոսկվան անեքսիայի ենթարկեց Ուկրաինայի Ղրիմի թերակղզին, այնուհետև գաղտնի զորամասեր ուղարկեց Դոնբասում կառավարական շենքերը գաղտնի գրավելու համար՝ փաստացի զավթելով Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների իշխանությունը: Ուկրաինան պատասխանել է ռուսական ակտիվ գործողություններին՝ ինչպես այն կոչել է Կիևը՝ «հակաահաբեկչական գործողություններով»: Այնուհետև Ռուսաստանը կանոնավոր զորքեր ուղարկեց Դոնբաս և բռնակցեց այն։

Հաղորդվում է, որ Պուտինը պլանավորում էր հաղթական շքերթ կազմակերպել Կիևի խորհրդանշական Մայդան հրապարակում՝ 2022 թվականի փետրվարի լայնածավալ ներխուժումից մեկ շաբաթ անց:

Մինչև ներխուժման օրը Պուտինը իր օտարերկրյա գործընկերներին ստում էր պատերազմական իր ծրագրերի մասին, իսկ ԱՄՆ-ից կրկնվող զգուշացումները հնարավոր ներխուժման մասին նրա գերատեոսչությունները ներկայացնում էին որպես «ռուսաֆոբ հիստերիա»:

Բացի այդ, Ռուսաստանը անտեսում է ՄԱԿ-ի պահանջը «անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել բոլոր ռազմական ուժերը Ուկրաինայի տարածքից` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններից»։

Մոսկվան նաև անտեսում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախնական որոշումը, որը Ռուսաստանին պարտավորեցրել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում, ինչպես նաև Արևելյան Ուկրաինայում զինված ուժերին աջակցությունը՝ Ռուսաստանի պատերազմը շարունակելու համար:

Պուտին.- Ռուսաստանը ստիպված էր Ղրիմն իր պաշտպանության տակ վերցնել 2014թ.

Սա կեղծիք է:

Ռուսաստանը 2014 թվականին անօրինական կերպով բռնակցեց Ղրիմը, այնտեղ ուղարկելով զորքեր՝ առանց տարբերանշանի համազգեստով, կազմակերպելով կեղծ հանրաքվե և որպես ծայրահեղականների թիրախ ընտրելով Ղրիմի թաթարներին: Հետապնդման հիմնական պատճա՞ռը՝ անհամաձայնություն Ռուսաստանի կողմից բռնակցման հետ։

Ռուսաստանի իշխանությունները օրենքից դուրս հայտարարեցին Ղրիմի թաթարների ներկայացուցչական մարմինը՝ Մեջլիսը, փակեցին Ղրիմի թաթարների հեռուստաալիքը։

Պուտին. -Մենք այնքան բարի կամքի ժեստեր ենք արել, որ սպառել ենք բոլոր սահմանները։ Մեր բարի կամքի ժեստերին համանման ժեստերով ոչ ոք չպատասխանեց։ (Պատասխանելով Ռուսաստանում բանտարկված Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի մասին հարցին)

Սա կեղծիք է:

Լրագրողներին իրենց աշխատանքը կատարելու համար ձերբակալելն ու մեղադրելը բարի կամքի դրսեւորում չէ։

Գերշկովիչը՝ The Wall Street Journal-ի թղթակիցը, ձերբակալվել է Ռուսաստանի արևելյան Եկատերինբուրգ քաղաքում ռեպորտաժ պատրաստելու ժամանակ։

ՌԴ ԱԴԾ-ն՝ ռուսական ներքին հետախուզական գործակալությունը, մեղադրել է նրան ռուս զինվորականների մասին գաղտնի տեղեկություններ հավաքելու մեջ, սակայն այդ մեղադրանքը հաստատող որևէ ապացույցներ չի ներկայացրել։ The Journal-ը և Գերշկովիչը մեղադրանքը չեն ընդունել։

Այնուամենայնիվ, ռուսական դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել և մերժել բողոքները։

Նոյեմբերի 28-ին Մոսկվայի դատարանը երկարաձգել է Գերշկովիչի կալանքը մինչև հունվարի վերջ։

Միացյալ Նահանգները պնդում է, որ Գերշկովիչը անօրինական կալանավորված է, և նրան անվանում է պատանդ՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Գերշկովիչին:

«Լրագրությունը հանցագործություն չէ. Մենք դատապարտում ենք Կրեմլի շարունակական ճնշումը Ռուսաստանում ազատ խոսքի նկատմամբ և նրա շարունակական պատերազմը ճշմարտության դեմ»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG