Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ է արդեն 25 տարի։ Սա միակ երկիրն է, որը արգելափակում է Շվեդիայի անդամակցությունը դաշինքին:
Հունգարիայի խորհրդարանն արձակուրդում է գտնվում, սակայն ընդդիմադիր պատգամավորներն արտահերթ նիստ են հրավիրել՝ քվեարկելու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ինանդամակցելու հարցը: Իշխող կուսակցության օրենսդիրները, մինչդեռ, հրաժարվել են մասնակցել:
Ընդդիմադիր օրենսդիրներից Տոմպոս Մարտոնը կողմ է քվեարկությանը: «Մենք կարող ենք ասել, որ դա սխալ հաշվարկ է, իշխող կուսակցությունը պարզապես չհասկացավ իրավիճակը: Մյուս կողմից, կան նաև ընկալումներ, որայս ամենը ձեռնտու է միայն Վլադիմիր Պուտինին։ Իսկ պարոն Օրբանն արդեն մի քանի լավություն է արել նրան։ Իսկ ինչո՞ւ ոչ ևս մեկը»,-ասել է նա:
ՆԱՏՕ-ի դաշնակիցները մեծացնում են ճնշումը Հունգարիայի նկատմամբ: ԱՄՆ դեսպան Դեյվիդ Փրեսմանը ելույթ է ունեցել վերջինիս խորհրդարանի նիստը դիտելուցհետո։
«Վարչապետը (Վիկտոր Օրբանը) խոստացել է նիստ գումարել՝ կոչ անելով խորհրդարանին գործել առաջին իսկ հնարավորության դեպքում: Այսօր դա անելուհնարավորություն կար, և մենք ակնկալում ենք, որ Հունգարիան արագ գործի»,-հայտարարել է Հունգարիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Պրեսմանը:
Ամերիկացի սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինն այս ամսվա սկզբին ասել է, որ Հունգարիան ՆԱՏՕ-ի«ամենահուսալի» դաշնակիցն էր, և որ Վաշինգտոնը պետք է դիտարկի պատժամիջոցներ և ճանապարհորդության սահմանափակումներ կիրառելու հարցը:
Գերմանիան հայտարարել է, որ Հունգարիայի կողմից Շվեդիայի անդամակցության հաստատումը ՆԱՏՕ-ին «հավատարիմ լինելու հարց է»:
Օրբանը կոնկրետ պահանջ չի ներկայացրել, բայց նշել է, որ դժգոհ է Շվեդիայից Հունգարիայում ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ նրա քննադատությանկապակցությամբ:
Օրբանն ասում է, որ իր թիմի պատգամավորները ցանկանում են, որ Շվեդիայի վարչապետը այցելի Բուդապեշտ, նախքան նրանք կհաստատեն այդ երկրիանդամակցությունը ՆԱՏՕ-ին:
«Եթե դա կարևոր է շվեդների համար, ապա ակնհայտ է, որ նրանք կգան Բուդապեշտ։ Կամ գոնե քայլեր կձեռնարկեն, որոնք հունգարացի պատգամավորներին թույլկտան հանգիստ սրտով կողմ քվեարկել անդամակցությանը»,-ասել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը:
Շվեդիայի վարչապետն ասել է, որ կայցելի Բուդապեշտ, բայց միայն քվեարկությունից հետո, և որ այդ երկու հարցերը չպետք է կապվեն իրար հետ:
Բուդապեշտի «Political Capital» վերլուծական կենտրոնի վերլուծաբան Պիտեր Կրեկոն կարծում է՝ «Իշխող կուսակցությունը և Օրբանը մտան փակուղի: Նրանք, կարծես թե, չեն կարողանում շտկել սխալը»: