Մատչելի հղումներ

Բելառուսում բռնադատված լրագրողների մեծամասնությունը մեղադրվում է «հակապետական ​​գործունեության» մեջ


Բելառուսում բռնադատված լրագրողների մեծամասնությունը (71%) մեղադրվում է «հակապետական ​​գործունեության» մեջ։ Գրեթե կեսը պատիժը կրում հինգ և ավելի տարի ժամկետով։
Բելառուսում բռնադատված լրագրողների մեծամասնությունը (71%) մեղադրվում է «հակապետական ​​գործունեության» մեջ։ Գրեթե կեսը պատիժը կրում հինգ և ավելի տարի ժամկետով։

Աշխարհի տարբեր երկրներում կալանավորված 17 օտարերկրյա լրագրողներից 12-ն անազտության մեջ են Ռուսաստանում, որոնց թվում են ԱՄՆ քաղաքացիներ Էվան Գերշկովիչը և Ալսու Կուրմաշևան։ Բելառուսում բռնադատված լրագրողների 71% մեղադրվում է «հակապետական ​​գործունեության» մեջ

«Լրագրողների պաշտպանության կոմիտեի» («Committee to Protect Journalists») տվյալներով, 2023 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխարհում կալանավորված 320 լրագրող կար։ Իր մեծությամբ այդ թիվը զիջում է միայն հեռավոր՝ 1992 թվականի տվյալներին, և արտացոլում է աշխարհում թափ հավաքող ճնշումն ազատ խոսքի նկատմամբ։

Որոշ երկրների կառավարություններ նույնիսկ հետապնդում են լրագրողներին իրենց երկրներից դուրս: Այս առումով հանրահայտ է Մոսկվայի գործելակերպը՝ այլ երկրներում բնակվող ռուս լրագրողներին ձերբակալելու կարգադրություններ արձակելով:

Ըստ կոմիտեի հրապարակման, կալանավորվածների կեսից ավելիին (168 մարդ) մեղադրանք է ներկայացվել կեղծ լուրեր տարածելու, ահաբեկչությանն աջակցելու և պետության անվտանգությանը սպառնացող գործողությունների համար։

Օրինակ, Բելառուսում բռնադատված լրագրողների մեծամասնությունը (71%) մեղադրվում է «հակապետական գործունեության» մեջ։ Գրեթե կեսը պատիժը կրում հինգ և ավելի տարի ժամկետով։

Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմն առավել հաճախ ծայրահեղականության դեմ պայքարին վերաբերող օրենքներն է օգտագործում՝ լրագրողներին ազատությունից զրկելու համար: «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» 2023 թվականի տվյալներով, բանտարկված յոթ բելառուս լրագրողներից հինգը մեղադրվում են ծայրահեղական խմբավորումներ ստեղծելու կամ դրանց մասնակցելու, ինչպես նաև ծայրահեղական գործունեությունը խթանելու մեջ։

Ռուսաստանում նույնպես թափ է հավաքում լրագրողներին ճնշելու գործընթացը: 2022 թվականի փետրվարին Ուկրաինա լայնածավալ ներխուժումից ի վեր, Մոսկվան ձգտում է ճաղերի հետև ուղարկել նաև արտերկրում գործող ռուսաստանցի լրագրողներին՝ նրանց ձերբակալելու կարգադրություններ արձակելով:

Զգալի թիվ են կազմում նաև Ռուսաստանում կալանավորված արտասահմանցի լրագրողները։ Ըստ կոմիտեի, տարբեր երկրներում բանտարկված օտաերկրյա 17 օտարերկրյա լրագրողներից 12-ը Ռուսաստանում են, որոնցից երկուսը՝ Էվան Գերշկովիչը և Ալսու Կուրմաշևան, ԱՄՆ քաղաքացիներ են։ Հինգը՝ Ղրիմի թաթարներ են։ Նրանցից չորսը ահաբեկչության մեղադրանքով 12-ից 19 տարվա պատիժ են կրում։

Գաղտնիք չէ նաև, թե բանտային ինչ պայմաններ են որոշ երկրներում։ ԱՄՆ պետքարտուղարության տվյալների համաձայն, Չինաստանում, Բիրմայում, Բելառուսում, Ռուսաստանում և Վիետնամում բանտարկյալները ենթարկվել են ֆիզիկական ու սեռական բռնության, ունեն սննդի և ջրի պակաս, զուրկ են բժշկական բավարար օգնությունից:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Ռուսաստանի ժուռնալիստների միության նախկին ղեկավար Իգոր Յակովենկոն կարծիք է հայտնում, թե այսօր Ռուսաստանում ու Բելառուսում լրագրողների վիճակը մոտավորապես նույնն է․ «Տոտալիտար ռեժիմներում անկախ մամուլը պետության թշնամին է։ Պաշտոնական լրատվամիջոցները քարոզչամիջոցներ են։ Ժամանակ առ ժամանակ այս երկու՝ [ռուսաստանյան, բելառուսական] վարչակարգերը միմյանց հետ մրցում են՝ մամուլի և լրագրողների նկատմամբ իրենց վերաբերմունքի առումով։ Լուկաշենկոյի տեղեկատվական ծառայությունը հաճախ է կուրորեն կրկնօրինակում Պուտինի մամլո ծառայությանը: Տեսնում ենք, թե ինչպես է պրոպագանդիստ [Գրիգորի] Ազարենոկը ուղղակի կրկնում «ատելության գեներատոր», ռուսաստացնի [Վլադիմիր] Սոլովյովի տեխնիկան»։

Ըստ Յակովենկոյի, բռնաճշումների առումով ու քաղբանտարկյալների թվով ներկայիս Ռուսաստանն ու Բելառուսը վաղուց գերազանցել են խորհրդային ուշ շրջանը․ «Անգամ ավելի մեղմ վիճակ էր հետստալինյան Խորհրդային Միությունում․ կոմունիստական դիկտատուրա էր, բայց երկրի ղեկավարումը, այնուամենայնիվ, իրականացվում էր կոլեկտիվ կերպով՝ ոչ միանձնյա։ Ի վերջո, կայսրության աստիճանական անկման շրջան էր, և այն ժամանակ օտարերկրյա լրագրողներին որպես պատանդ չէին պահում՝ փոխանակելու համար»։

Իգոր Յակովենկոն Պուտինի ու Լուկաշեմնկոյի կառավարման տարիներն անվանեց երկու ժողովուրդների պատմության «տխուր էջ»․ «Նման ռեժիմներում ապագան չեն պատկերացնում։ Խոսքի ազատության ոչնչացումը խախտում է քաղաքացիների իրավունքը՝ ստանալ օբյեկտիվ և հավաստի տեղեկատվություն, որը կարևոր է հասարակության համար։ Պուտինի ու Լուկաշենկոյի օրոք տասնյակ լրագրողներ են սպանվել։ Նրանց ուղղակի ֆիզիկապես ոչնչացնում են։ Սա այս ռեժիմների առանձնահատկությունն է»:

Աշխարհում ազատ խոսքին առնչվող ներկայիս բացասական միտումները վկայում են, որ քաղաքական համակարգերից շատերը բռնել են ավտորիտարիզմի ուղին՝ նշում է Կարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Անդրեյ Կոլեսնիկովը։

«Ռուսաստանում օտարերկրյա լրագրողների ձերբակալությունների միջոցով իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող մարդիկ դարձել են հնարավոր սակարկությունների առարկա: Լրագրողներին փոխանակման միջոց դարձնելը միանգամայն անընդունելի գործելաոճ է։ Դրա դեմ պետք է վճռականորեն պայքարել՝ բոլոր հնարավոր եղանակներով, այդ թվում՝ միջազգային հանրության համախմբման միջոցով»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասաց Կոլեսնիկովը։

Հակառակ պարագայում, ըստ Անդրեյ Կոլեսնիկովի, ավտորիտար, կիսատոտալիտար ռեժիմները կշարունակեն ճնշումը լրատվամիջոցների նկատմամբ. «Ակնհայտ է, որ Պուտինի ռեժիմն այս առումով արդեն գերազանցել է Խորհրդային Միության ուշ [շրջանը]։ Որքան հիշում եմ, [ԽՍՀՄ ժամանակ] ամերիկացի լրագրողի կալանավորման մեկ դեպք է եղել՝ ի դեպ, [Միխայիլ] Գորբաչովի օրոք։ Եվ վերջ: Պահպանվեցին պարկեշտության կանոնները։ Արևմուտքի կարծիքը կարևոր էր: Հիմա, երբ Պուտինի օրոք փլուզվել է մարդկային համակեցության և բարոյականության ողջ համակարգը, հնարավոր է դարձել [, օրինակ,] [Էվան] Գերշկովիչի պատմությունը, ով պարզապես պատանդ է»։

Կոլեսնիկովը եզրափակեց, երբ ոտնահարվում են լրագրողների իրավունքները, ոտնահարվում են նաև քաղաքացիների շահերը՝ օբյեկտիվ և հավաստի տեղեկատվություն ստանալու առումով:

XS
SM
MD
LG