Մատչելի հղումներ

Ինչո՞ւ է ուկրաինական խաղաղության բանաձեւն անընդունելի Պուտինի համար


Ռուս-ուկրաինական պատերազմ
Ռուս-ուկրաինական պատերազմ

Ամերիկայի Ձայնի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել, որում որոշ վերլուծաբաններ ներկայացնում են այս հարցի մասին իրենց տեսակետը:

ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը ռուս-ուկրաինական հակամարտությունում զինադադարի հեռանկար չի տեսնում: Այդ մասին նա նշել է՝Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ New York Times-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը իրավիճակի ողջ պատասխանատվությունը թողել է Մոսկվայի վրա։Նրա խոսքով, ուկրաինայի ժողովուրդն ամենից շատն է խաղաղություն ցանկանում։

«Սակայն Ռուսաստանի կողմից պետք է պատրաստակամություն լինի փոխգործակցելու, բարեխղճորեն բանակցելու՝ հիմնվելով նրա ագրեսիայի հետևանքով կասկածի տակ դրված հիմնական սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն և անկախություն», - ասել է պետքարտուղարը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքային իշխանությունների հանդիպման ժամանակ դժգոհել էր Ուկրաինայի առաջարկած խաղաղության բանաձևից և հարեւան երկրի քաղաքական առաջնորդներին անվանել «հիմարներ»՝ հավանաբար այն պաճառով, որ նրանք սկզբունքային դիրք են գրավում և չեն ցանկանում հրաժարվել ինքնիշխանությունից։

Հիշեցնենք, որ այս օրերին Դավոսում ընթացող ֆորումի ժամանակ քննարկվել է ուկրաինական խաղաղության բանաձեւը, որտեղ խոսվում է, առաջին հերթին, Ուկրաինայի բոլոր օկուպացված տարածքների ազատագրման մասին՝ որպես խաղաղ բանակցությունների մեկնարկին նախորդող պարտադիր պայման։

Բայց այս կետն ակնհայտորեն անընդունելի է Պուտինի համար։ Քաղաքապետարանների ղեկավարների հետ հանդիպմանը նա ևս մեկ անգամ հաստատել է իր դիրքորոշումը՝ ասելով, որ Կրեմլը ոչ մի դեպքում չի հրաժարվի Ուկրաինայում իր «նվաճումներից»։ Ձևակերպումն ինքնին խոսում է.

Նույն ոճով այս հարցի մասին Պուտինը նախկինում էլ էր խոսում: Օրինակ ուկրաինական ճակատում վիրավորված զինվորների հետ հանդիպմանը նա խոստացել էր չզիջել օկուպացված հողերը, այլապես կստացվի, որ նրանք վտանգել են իրենց կյանքը և անտեղի զոհաբերել առողջությունը։

Անկախ դիտորդները Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարություններում տեսնում են անթաքույց սպառնալիք Ուկրաինայի որպես պետություն գոյություն ունենալու համար ,իսկ ագրեսիվ նպատակների բարձրաձայնումը ՝ միջազգային իրավունքի լիակատար անտեսում։

Սա Պուտինի նախընտրական արշավի մի մասն է, կարծում է քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը։ Նրա կարծիքով, Ռուսաստանի նախագահը պարզապես պարտավոր է հնարավորինս կոշտ դիրքորոշում որդեգրել ուկրաինական խնդրի վերաբերյալ։

«Որովհետև փափուկ դիրքորոշումը նրա երկաթյա ընտրազանգվածի կողմից կընկալվի որպես թուլություն»,- պարզաբանել է նա «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում։ «Եվ քանի որ Պուտինը վերջին շրջանում իրական նվաճումներ չի ունեցել, պետք է փոխարինի այսվակուումը տեղեկատվական դաշտում կանխամտածված կոշտությամբ»:

«Ոչ ոք չէր սպասում, որ Պուտինը կզիջի նվաճված տարածքները,- հասրցազրույցում նշում է Դմիտրի Օրեշկին: Հակառակ դեպքում դա ռեժիմի համար մահապատիժ կլիներ։ Այնպես որ այստեղ զարմանալու կարիք չկա, ինձ թվում է, սկզբունքորեն, Պուտինը ընդհանրապես երբեք էլ չի ճանաչել Ուկրաինայի ինքնիշխանությունը։ Նա հենց սկզբից էլ ասել է, որ սա պետություն չէ, հետևաբար չպետք է լինի։Թերևս միակ նորությունն այստեղ այն է, որ Պուտինն առաջին անգամ այդքան կատեգորիկ ձևակերպեց ուկրաինական պատերազմի նպատակները,- քաղաքագետի համոզմունքն է:Դե, հիմա նա հայտարարել է, որ ուրիշից գրաված հողից ոչ մի թիզ չեն զիջելու... Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ իմաստ ունի Պուտինի հետ խոսել միայն ուժի դիրքից։ Ինչ խլում են ուկրաինացիները մարտի դաշտում, դրանք էլ կխլեն. Նա այլ փաստարկներ չի ընդունում»։

«Ընտրություններից առաջ Պուտինը Կիևի հետ բանակցությունների էլ չի գնա, -ընդգծում է Դմիտրի Օրեշկինը: Նա շատ լավ է ճանաչում իր ընտրողին, ով նրան չի ների ոչ մի զիջում, ոչ մի փոխզիջում։ Արմատական հայրենասերներն ավելի ու ավելի են քննադատում իշխանություններին լավ չկռվելու համար։ Եվ եթե նախագահը հանկարծ ինչ-որ ողջախոհություն դրսևորի տրամաբանության մեջ կամ նման մի բան, ապա ընտրողների աչքում նա միայն կպարտվի։ Պուտինի ելույթը նաև նշան է, որ նա «կորցնում է իր սահմանները» և կորցնում է իրականությունը համարժեք ընկալելու կարողությունը, եզրափակել է քաղաքագետը»։

«Քաղաքային ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Պուտինի շուրթերից բացահայտ և անթաքույց սպառնալիք հնչեց Ուկրաինայի ինքնիշխանությանը, իր հերթին»,- կարծում է բլոգեր Մարքս Ֆեյգինը։ Միաժամանակ, նրա կարծիքով, բարձրաձայնվել է Կրեմլի սանձազերծած պատերազմի իրական նպատակը՝ օտար տարածքների գրավումը։

«Երկուսն էլ այնքան էլ լավ նորություն չեն, պարզապես այժմ Պուտինին կարելի է մեջբերել այս թեմայով՝ մերկացնելով նրա հավակնությունը», - ավելացրել է նա «Ամերիկայի ձայնին» տված մեկնաբանությունում: Պուտինը գրավված օտար հողերը օրինական ավար է համարում, որից նա ոչ մի դեպքում չի ցանկանում բաժանվել։ Դա մեզ հետ է տանում ֆեոդալիզմի դարաշրջան և լայնածավալ գաղութացման սկիզբ՝ասելով՝ մոռացեք ժամանակակից միջազգային իրավունքի մասին»,- վստահ է բլոգերը»:

«Այսպիսով, պարզ է դառնում, որ Կրեմլը չի պատրաստվում նույնիսկ ենթադրյալ խաղաղ բանակցություններում քննարկել տարածքային հարցը,- նշել է Մարկ Ֆեյգինը:Չի խոսվում որևէ տարբերակի մասին, որով օկուպացված հողերը պետք է վերադարձվեն Ուկրաինային։ Սա Մոսկվայի հաստատված դիրքորոշումն է: Իհարկե, սա արձագանք է Զելենսկու առաջարկած խաղաղության բանաձեւին, որը որպես անհրաժեշտ նախապայման ենթադրում է բոլոր օկուպացված տարածքների վերադարձը Ուկրաինային։ Կրեմլը բացահայտորեն մերժում է այս բանաձեւը՝ իրավիճակը փակուղի մտցնելով»։

«Հարց է առաջանում. այդ դեպքում որո՞նք են Մոսկվայի հետագա հավակնությունները, – հարցնում է բլոգերը։ Ինչպես երևում է (Ռուսաստանի նախկին նախագահ) Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունից, Կրեմլը երբեք չի հրաժարվի ոչնչացնել Ուկրաինան՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և ինքնիշխան պետություն։ Նրանց պետք է ողջ Ուկրաինան։ Ռուսաստանին ակնհայտորեն չի բավարարում ձեռք բերվածը, օկուպացված տարածքների 20 տոկոսը բավարար չէ ։ Հենց սա է պատճառը, որ իմաստ չունի Պուտինի հետ ինչ-որ բան բանակցել։ Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը Ուկրաինայի ղեկավարությանը «հիմարներ» է անվանում, քանի որ նրանք չեն ցանկանում խոսել նրա հետ,- նշում է Մարկ Ֆեյգինը։ Սակայն սա ավելի շուտ Ռուսաստանի ընտրազանգվածին ուղղված խաղ է գալիք նախագահական ընտրությունների համատեքստում,- եզրափակում է նա։

XS
SM
MD
LG