Մատչելի հղումներ

Գիտնականները օգտագործում են արհեստական բանականությունը՝ սրտի հիվանդությունների ու քաղցկեղի դեմ պայքարում


Մերիլենդի համալսարանի հետազոտողներն օգտագործում են արհեստական բանականությունը՝ հիվանդությունների ախտորոշման որակը բարձրացնելու համար։

Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի կենսաբժշկական ճարտարագիտության գծով հետազոտողները աշխատում են նոր լուծումներ գտնել՝ սրտի հիվանդությունների բուժման գործում:

Այլևս կարող են ստեղծել հիվանդի սրտի նույնականացված թվային մոդել՝ «թվային երկվորյակ», և օգտագործել արհեստական բանականությունը, որպեսզի ավելի լավ կանխատեսել, թե բուժառուներից ով է առավել ռիսկային գոտում:

Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի պրոֆեսոր Նատալյա Տրայանովան ասում է․ «Կատարում ենք սրտի մագնիսական-ռեզոնանսային պատկերում։ Այնուհետև՝ այն համադրում ենք բուժառուի կլինիկական բոլոր տվյալների հետ, վերլուծում ենք, և կարող ենք ասել, թե գալիք 10 տարվա ընթացքում սրտի հետ կապված ինչ վտանգներ կարող են սպառնալ բուժառուին»:

Պրոֆեսոր Տրայանովայի խոսքով, ի տարբերություն մեր օրերում հաճախ օգտագործվող մեթոդների, նոր մոտեցումը թույլ է տալիս ավելի ճշգրիտ կանխատեսումներ անել, թե որ հիվանդները սրտի աշխատանքը կարգավորորղ սարքերի կարիք ունեն:

«Ստանում ենք ալգորիթմներ, որոնք շատ ավելի լավ են ներկայացնում հիվանդի վիճակը»,- ասում է պրոֆեսորը։

Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի Սիդնի Քիմելի անվան քաղցկեղի բուժման կենտրոնում դոկտոր Վիկտոր Վելկուլեսկուն ղեկավարում է թոքերի և այլ տիպի քաղցկեղը վաղ փուլերում հայտնաբերելու նոր ուղիների մշակման ուսումնասիրությունը։

Նա և իր թիմը նկատել են, որ քաղցկեղի բջիջները աճում և բազմանում են ավելի քաոսային, քան նորմալ բջիջները: Թիմը մշակել է «DELFI» կոչվող տեխնոլոգիան, որն օգտագործում է ալգորիթմները՝ վերլուծելու մարդու վիճակը:

Վելկուլեսկուն ասում է, որ նոր եղանակով կարելի է ողջ աշխարհում քաղցկեղի վերաբերյալ ավելի ընդգրկուն հետազոտություն անցկացնել:

XS
SM
MD
LG