Մատչելի հղումներ

Թրամփը հաղթել է Այովա նահանգի ներկուսակցական ընտրություններում


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է Այովա նահանգում կայացած հանրապետականների ներկուսակցական ընտրություններում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է Այովա նահանգում կայացած հանրապետականների ներկուսակցական ընտրություններում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է Այովա նահանգում կայացած հանրապետականների ներկուսակցական ընտրություններում՝ ստանալով ընդհանուր ձայների ավելի քան 50%-ը։ Ցուրտ եղանակը, սակայն, իր խոսքն էր ասել, և այս տարի ընտրողներն անհամեատ քիչ էին՝ 2016 թվականի ռեկորդային ցուցանիշի համեմատ:

Ծայրահեղ ցուրտը չխանգարեց Սարկա Մուրին մասնակցել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Այովա նահանգում կայացած նախընտրական վերջին միջոցառումներից մեկին և անձամբ ներկայանալ՝ աջակցելու Սպիտակ տան նախկին ղեկավարին:

«Հուզված եմ։ Շատ հուզված եմ, որ մասնակցում եմ [այս միջոցառմանը]»,- ասում է նա:

Մուրը ներգաղթյալ է Չեխայից։ Ասում է՝ ուսումնասիրել է ներկուսակցական ընտրությունների գործընթացը՝ որպեսզի աջակցի Թրամփին։

«Հավանում եմ նրա [վարած] քաղաքականությունը: Ամեն ինչ հիանալի էր Թրամփի օրոք։ Ոչ մի պատերազմ: Տնտեսությունը լավ վիճակում էր։ Սահմանները բաց չէին, ինչը ինձ շատ է անհանգստացնում»,- շարունակում է նա։

Թրամփը հաղթել է Այովա նահանգի ներկուսակցական ընտրություններում
please wait

No media source currently available

0:00 0:02:57 0:00

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Այովա նահանգի ժողովրդին: Շնորհակալություն։ Բոլորիդ սիրում եմ»,- հայտարարել է Թրամփը։

Թրամփի նախընտրական արշավը, կարծես, իր պտուղներն է տալիս։ Համենայնդեպս՝ Այովայում, ուր սաստիկ ցուրտ եղանակին մարդիկ որոշեցին քվեարկել ու քվեարկեցին հօգուտ նախկին նախագահի։

Քվեարկության մասնակիցներից Յան Գուդն ասում է․ «Նրանք, ովքեր վճռական էին, մասնակցել են ընտրություններին: Ճի՛շտ է, որոշ մեծահասակներ նախընտրել են դուրս չգալ տանից՝ սառույցի պատճառով»:

Նա քվեարկել է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսի օգտին. «Մենք պայքարում ենք այն ամենի համար, ինչին հավատում ենք: Հավատում եմ ԴեՍանտիսին, նաև գնահատում եմ Թրամփին: Գնահատում եմ այն, ինչ նա արել է»։

Այովայում կայացած հանրապետականների ներկուսակցական ընտրություններում ԴեՍանտիսը առաջ է անցել ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլիից և գրավել երկրորդ տեղը: Գործարար Վիվեկ Ռամասվամին, ով զբաղեցրել է չորրորդ տեղը, դուրս է եկել մրցավազքից և իր աջակցությունը հայտնել Թրամփին։ Պայքարից դուրս մնացածների թվում է նաև Արկանզասի նախկին նահանգապետ Ասա Հաթչինսոնը, ով կոշտ էր Թրամփի հասցեին՝ նախընտրական արշավի ժամանակ:

«Մարդիկ չեն սիրում ճշմարտությունը: Բայց վստահ եմ, որ ճիշտ ձևով եմ խոսել, խոսել եմ որպես ջենթլմեն, և ասել եմ այն, ինչին հավատում եմ, և ի վերջո դա է կարևորը»,-ասել է նա։

Այովայում են կայանում նաև դեմոկրատների ներկուսակցական առաջին ընտրությունները, բայց այս տարի նախագահ Ջո Բյադենի հարազատ կուսակիցները դիմեցին փոստով քվեարկության տարբերակին։ Սպիտակ տան ղեկավարը ակնկալվում է, որ կհաղթի:

Դեմոկրատների ուշադրության կենտրոնում են փետրվարին Հարավային Կարոլինայում կայանալիք իրենց ներկուսակցական ընտրություններ, որոնք, փաստորեն, կդառնան նրանց առաջին խոշոր ընտրական իրադարձությունը:

Հանրապետականներն այժմ տեղափոխվում է Նյու Հեմփշիր, ուր ակնկալվում է ավելի լավ եղանակ, հետևաբար՝ մարդկանց ավելի շատ մասնակցություն, քան Այովայում էր:

XS
SM
MD
LG