Մատչելի հղումներ

Նոր գաղութում կարանտինից հետո Նավալնիին տեղափոխել են պատժախուց


Ալեքսեյ Նավալնի
Ալեքսեյ Նավալնի

Ալեքսեյ Նավալնին յոթ օր է անցկացնելու պատժախցում։

Հյուսիսային՝ Յամալի շրջանի ուղղիչ աշխատանքային գաղութում կարանտինից հետո, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն տեղափոխել են պատժախուց՝ հայտնում են սոցցանցերի նրա էջերում։

Պատճառը՝ Նավալնիի իբր հրաժարվելն է բանտային կանոնակարգի համաձայն ներկայանալ գաղութի աշխատակցին։ «Դատապարտյալ Նավալնին... չի արձագանքում դաստիարակչական աշխատանքներին, իր համար պատշաճ եզրակացություններ չի անում»,- գաղութի վարչակազմի պատրաստած փաստաթուղթը ներկայացրել են ընդդիմադիր գործչի կողմնակիցները։

Նավալնին յոթ օր կանցկացնի պատժախցում, ուր՝ իր անազատության ժամանակաշրջանում նա եղել է առնվազն 24 անգամ։ Պատժախցում պայմանները խիստ են՝ բանտարկյալներին թույլ չեն տալիս դրսից ծանրոցներ ստանալ, զբոսնել, անկողնային սպիտակեղեն չեն տրամադրում:

XS
SM
MD
LG