Մատչելի հղումներ

Լաս Վեգասում կկայանա  աշխարհի ավելի քան 3500 տեխնոլոգիական ընկերությունների ցուցահանդես


Սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդես(CES) Լաս Վեգասում, Նևադա, 2020 թվականի հունվարի 10-ին:
Սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդես(CES) Լաս Վեգասում, Նևադա, 2020 թվականի հունվարի 10-ին:

«Consumer Electronics Show»-ը (CES) Լաս Վեգասում հունվարի 9-ից 12-ը աշխարհի ավելի քան 3500 ընկերությունների հետ ցուցահանդես կացկացնի, որտեղ ցուցադրվելու  են արհեստական ինտելեկտի, առողջապահության, տրանսպորտի և շատ այլ ոլորտների վերջին զարգացումները:

Ակնկալվում է, որ հազարավոր այցելուներ կտեսնեն, կլսեն տեխնոլոգիայի վերջին նորամուծությունները Լաս Վեգասում այս տարվա սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսում՝ CES 2024-ում։

Աշխարհում սպառողական տեխնոլոգիաների ամենամեծ իրադարձությունն այս անգամ ավելի մեծ կլինի՝ ցուցադրական տարածքի տասը տոկոս աճով և ավելի քան 3500 ընկերություններով:

CES-ի փոխնախագահն և շոուի տնօրեն Ջոն Քելլին «Ամերիկայի ձայնին» ասել է.

«Մենք իսկապես ներկայացնում ենք ամբողջ տեխնոլոգիական էկոհամակարգը: Դրանք կարող են լինել առողջապահական ընկերությունները, տրանսպորտային շարժունակության, անօդաչու թռչող սարքերի, 3D տպագրության, խելացի տնային ընկերությունները»:

Միայն տրանսպորտային կատեգորիայում ներկայացժված է ավելի քան 300 արտադրող:

Քելիի խոսքով՝ «Ներառված են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են BMW-ն, Mercedes-Benz-ը, Hyundai-ն և Kia-ն»:

Ցուցահանդեսի մասնակիցներից ավելի քան 1000-ը կլինեն ստարտափներ:

«Ինձ համար ամենաոգեշնչողն այն ընկերություններն են, որոնք մշակում են ապրանքները աշխարհը փոխելու և այն ավելի լավ վայր դարձնելու համար»,-ասել է միջոցառման տնօրենը:

Ակնկալվում է, որ արհեստական ինտելեկտը կգերիշխի ցուցահանդեսում, հատկապես այն հիմնական ոլորտներում, որտեղ պայթյունավտանգ աճ է գրանցվել։

Ըստ Քելիի՝ կտեսնենք, թե ինչպես է արհեստական բանականությունը սնուցում մեքենաները: Այն գնալով ավելի է նկատվում առողջապահության ոլորտում:

«Մենք տեսնում ենք տարբեր տեսակի լուծումներ, որոնք կօգնեն հիվանդներին, վերջնական օգտագործողներին, սպառողներին կապվել իրենց բժիշկների հետ, կապվել իրենց առողջապահական ծառայություններ մատուցողների հետ և լուծումներ տալ՝ ավելի բարելավելու իրենց առողջությունը»,-ասել է Քելին։

Ներկաները նաև հնարավորություն կունենան տեսնելու էկոլոգիապես մտածող բազմաթիվ ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները:

Ընկերություններ, որոնք օգտագործում են մաքուր էներգիա կամ ցուցադրում են էներգիա խնայող տեխնոլոգիաներ, որոնք ներառվում են գյուղատնտեսության և սննդի տեխնոլոգիաների կատեգորիայում։

Ցուցահանդեսի կազմակերպիչներն ակնկալում են 130,000 այցելու 150 երկրներից։

Չինաստանն ու Կորեան մեծ ներկայություն կունենան։

Լավագույն համաշխարհային տեխնոլոգիաների CES 2024 ցուցահանդեսի մասնակիցների գրեթե մեկ երրորդը արտասահմանից է:

XS
SM
MD
LG