Մատչելի հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը կրկին մեկնում է Մերձավոր Արևելք


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Ինչպես հայտնում է Axios-ը, ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարը կայցելի Իսրայել, Հորդանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա և Կատար։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթվա վերջին կմեկնի Մերձավոր Արևելք։ Ուշադրության կենտրոնում է պատերազմը Գազայում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով ամերիկացի, իսրայելցի և արաբ հինգ պաշտոնյաների։

Բլինքենը նախատեսում է այցելել Իսրայել, Հորդանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա և Կատար, հայտնում է Axios-ը:

Սա կլինի պետքարրտուղարի հինգերորդ այցն Իսրայել պատերազմի սկսվելուց ի վեր: Նրա այցը Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական այցերի մի մասն է՝ շարունակական խորհրդակցություններին մասնակցելու Իսրայելի կառավարության և տարածաշրջանային այլ գործընկերների հետ՝ շարունակվող ճգնաժամը լուծելու համար:

Երեքշաբթի օրը Բլինքենը Վաշինգտոնում հանդիպել է Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի հետ։ Հանդիպմանը մասնակցել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Սպիտակ տան պաշտոնյան ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Գազայում լայնածավալ մարտերից ավելի ցածր ինտենսիվության գործողությունների անցման պլանավորումը:

Սալիվանն ու Դերմերը քննարկել են գործնական քայլերը Գազայում հումանիտար իրավիճակի բարելավման, խաղաղ բնակչությանը վնասը նվազագույնի հասցնելու և մնացած պատանդներին վերադարձնելու ջանքերի ուղղությամբ, հաղորդել է վարչակազմի մի պաշտոնյան:

XS
SM
MD
LG