Մատչելի հղումներ

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուները պատրաստվում են այս տարվա վերջին բանավեճին


Հանրապետական թեկնածուների բանավեճ
Հանրապետական թեկնածուների բանավեճ

Տարվա չորրորդ և վերջին բանավեճին մասնակցելու իրավունք են ստացել հանրապետական միայն չորս թեկնածուներ։ Ուստի, ընտրողները կկարողանան ունկնդրել մյուսներին արդեն գալիք տարի։

Շուրջ մեկ ամիս առաջ՝ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուների նախորդ բանավեճին մասնակցում էին հինգը, սակայն տարվա վերջին՝ չորրորդ բանավեճին հանդես կգան միայն չորս թեկնածուներ։

Դիտորդների խոսքով, յուրաքանչյուրն ունենալու է երկու նպատակ՝ քննադատել դեմոկրատներին և աշխատել առանձնանալ Դոնալդ Թրամփից, ինչը թույլ կտա հանրության առջ հանդես գալ որպես ինքնուրույն գործիչ։ Ուստի, չի բացառվում, որ հանրապետական թեկնածուների թիրախում կարող է հայտնվել նաև նախկին նախագահը։ Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին, օրինակ, արդեն ընդգծել է՝ «երբեք չի լինի Թրամփի թեկնածուն»։ Մյուսներն առայժմ խուսափել են Թրամփի ուղղված կսմիթներից։

Քաղաքագետ Անդրա Գիլեսպիի խոսքով, դյուրին չէ հստակեցնել, թե որոնք են այն հարցերն ու մտահոգությունները, որոնց վերաբերյալ հանրապետականների ոչ թրամփական թևը կարող է հանդես գալ հանրության առջև և լուրջ ուշադրություն գրավել։

Չնայած իրավական խնդիրներին և Թրամփին առաջադրված 91 մեղադրանքներին, ԱՄՆ նախկին նախագահը պահպանում է հանրապետական առաջատար թեկնածուի դիրքերը:

Անցած շաբաթ անցկացված հարցումը ցույց է տվել, որ Թրամփի վարկանիշը գրեթե երկու երրոդով ավելին է, քան Ֆլորիդայի հանրապետական նահանգապետ Ռոն ԴեՍանտիսն ու ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլիինը: Թրամփն արդեն չորրորդ անգամ է բաց թողնում հանրապետական թեկնածուների հեռուստաբանավեճը։

Չորեքշաբթի կայանալիք բանավեճի առանցքային թեման է մերձավորարևելյան հակամարտությունը:

Այս հարցում թեկնածուները կարծես միահամուռ են՝ սատարում են Իսրայելին և մեղադրում նախագահ Բայդենի գլխավորած վարչակազմին՝ «Համասի» ձեռքում գտնվող այդ թվում ամերիկացի պատանդներին ազատ արձակելու բանակցություններում դանդաղելու համար։

Չորեքշաբթի երեկոյան չորս թեկնածուները երկու ժամ կունենան ընտրողների առջ հանդես գալու համար

XS
SM
MD
LG