Մատչելի հղումներ

ԱՄՆ օրենսդիրների ներկայացմամբ, չինական ապատեղեկատվական գործիքներն աճող սպառնալիք են


Ամերիկացիներն սկսել են ավելի շատ օգտագործել «TikTok»-ը` որպես նորությունների աղբյուր: Նախազգուշացմամբ են հանդես եկել ԱՄՆ օրենսդիրները, թե ամերիկյան գալիք ընտրություններից առաջ` Չինաստանը ընդլայնելու է ջանքերը` ապատեղեկատվության տարածման ուղղությամբ։

ԱՄՆ օրենսդիրները նախազգուշացնում են` սովորական սմարթֆոնները կարող են դառնալ Չինաստանի հետ մրցակցության թատերաբեմ:

Ներկայացուցիչների տան անդամ Մայք Գալահերը կարծում է. ««TikTok»-ը ամենից մեծ բացասական ազդեցությունն ունեցող գործիքներից է: Մեծ սխալ կլինի թույլ տալ, որ Չինաստանի կողմից վերահսկվող հարթակը դառնա գերիշխող մեդիա Ամերիկայում»:

Սոցցանցերում, ներառյալ` «TikTok»-ում, ապատեղեկատվությունը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից` մտահոգված են ԱՄՆ օրենսդիրները:

ԱՄՆ օրենսդիրների ներկայացմամբ, չինական ապատեղեկատվական գործիքներն աճող սպառնալիք են
please wait

No media source currently available

0:00 0:01:32 0:00

«Քանի որ տեխնոլոգիան առաջ է շարժվում, զարգացում կապրեն նաև կեղծիքի տարածման հնարավությունները»,- նշում է դեմոկրատ կոնգրեսական Ռաջա Կիրշնամուրթին:

Ավստրալիայի ռազմավարական քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջոն Գարնաութի խոսքով. ««TikTok»-ը կարող է, առնվազն տեսականորեն, գերթիրախավորված հաղորդագրություններ տարածել աշխարհի տարբեր մասերում, կամ տարբեր էթնիկ խմբերի շրջանում: Այն ունի ալգորիթմ, ուր ոչ ոք մուտք չունի, և այն գտնվում է Չինաստանում, ու չինական պետությունը թույլ չի տալիս, որ այդ ալգորիթմը վաճառվի»:

Ոլորտի վերլուծաբան Յաքիու Ուանգի խոսքով, Պեկինը կարող է ճնշում բանեցնել այլ սոցհարթակների սեփականատերերի նկատմամբ. «[Օրինակ, Իլոն] Մասկը կարող է խոցելի լինել Պեկինի ճնշումների առջև, քանի որ նա Չինաստանում զգալի բիզնես շահեր ունի: Այնտեղ շատ լավ վերահսկում են օտարերկրյա բիզնեսների մուտքը երկիր»:

Փորձագետները գնահատմամբ, «TikTok»-ն աստիճանաբար դառնում է լուրերի հիմնական աղբյուր բազմաթիվ ամերիկացիների, հատկապես` երիտասարդների

համար, բայց դեռևս ուշ չէ օրենքներ ընդունել՝ դադարեցնելու ապատեղեկատվության տարածումը:

«Սահմանել կանոնակարգեր, որոնք պահանջում են թափանցիկություն` սոցիալական մեդիայի բոլոր հարթակներում։ Նաև վերահսկել պետական տեղեկատվության կիրառումը»,- առաջարկում է Ուանգը:

XS
SM
MD
LG