Մատչելի հղումներ

Ռոզալին Քարթերին հուղարկավորել են Ջորջիա նահագնի հայրենի քաղաքում 


Ռոզալին Քարթերի հիշատակին նվիրված արարաողություններ
Ռոզալին Քարթերի հիշատակին նվիրված արարաողություններ

Նոյեմբերի 19-ին կյանքից հեռացած նախկին առաջին տիկին Ռոզալին Քարթերի հիշատակին նվիրված եռօրյա արարաողություններ էին Ջորջիա նահանգի Փլեյնս քաղաքում: 

Միայն ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերներն էին հրավիրված ԱՄՆ նախկին առաջին տիկին Ռոզալին Քարթերի հուղարկավորության արարողությանը, որը տեղի ունեցավ հայրենի Ջորջիա նահանգում:

«Ուզում էի համոզվել, որ այստեղ եմ՝ հարգանքի տուրք մատուցելու Ռոզալինին՝ այն ամենից հետո, ինչ նա արել է երկրի և աշխարհի համար»,- ասում է Սյուզան Թեյլորը, ով կտրել-անցել է ավելի քան 1100 կիլոմետր՝ հարգանքի տուրք մատուցելու:

Քարթերի քայլքի դրվագներն են՝ Վաշինգտոնի Փենսիլվանիա պողոտայով, ԱՄՆ նախագահի պաշտոնի համար 1977 թվականի հունվարին տեղի ունեցած երդմնակալության արարողության ժամանակ։ Այսօր ընտանիքն ուղեկցում է նախկին նախագահի կնոջ դիակառքը:

«Հաճելի էր տեսնել, թե ինչպես է ընտանիքը քայլում նրա հետևից»,-

ասում է 13-ամյա Ռիդ Էլիոթը։ Նա եկել էր Կենտուկիից՝ հրաժեշտ տալու նախկին առաջին տիկնոջը, ում հետ հանդիպել է հինգ տարի առաջ։ Ռիդն ասում է, որ Փլեյնսը կորցրել է շատ կարևոր մի մարդու։

«Իրոք, տխուր օր է, բայց մյուս կողմից՝ Ռոզալինը միշտ կլինի այստեղ՝ Փլեյնսում: Նրա բարությունը հավերժ է»,- ասում է Ֆիլիպ Կուրլանդը, ով հաճախ է հյուրընկալել տիկին Քարթերին իր խանութում:

Ռոզալին Քարթերի վերջին հանգստավայրը հարազատ քաղաքի նրա տան դիմաց գտնվող լճակի ափն է:

XS
SM
MD
LG