Մատչելի հղումներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը  քարոզարշավ է անցկացնում  Կոլորադոյում


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը  Կոլորադոյում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը  Կոլորադոյում

Կոլորադոյում Բայդենը խոսել է իր տնտեսական քաղաքականության մասին։

Դենվերում նախընտրական դրամահավաքին մասնակցելուց մեկ օր անց Բայդենը մեկնել է Կոլորադո, որտեղ մատնանշել է, թե ինչպես է իր տնտեսական քաղաքականությունը աշխատատեղեր և հնարավորություններ ստեղծում Կոլորադոում:

Նախագահն ավելի վաղ խոսել է «Bidenomics»-ի ազդեցության մասին:

«Արդյունքն այն է, որ այսօր մեր մատակարարման շղթաներն ավելի ուժեղ են, քան երբևէ: Մենք ստեղծել ենք 14 միլիոն նոր աշխատատեղ, ստեղծել ենք 800,000 աշխատատեղ արտադրական ոլորտում: Գործազրկության մակարդակը մնացել է 4%-ից ցածր: Իսկ աշխատող ընտանիքների աշխատավարձերը բարձրացել են, մինչդեռ գնաճը նվազել է 65%-ով՝ ընտանիքներին թույլ տալով մի փոքր ավելի շատ գումար ունենալ գրպաններում և մի փոքր ավելի շատ շնչելու հնարավորություն ունենալ: Բայց մենք գիտենք, որ գները դեռ շատ բարձր են չափազանց շատ ապրանքների համար, որ դեռևս շատ դժվար ժամանակներ են շատ ընտանիքների համար: Բայց մենք առաջընթաց ենք գրանցել և դեռ ավելի շատ աշխատանք ունենք անելու»,-հայտարարել է Բայդենը:

Նա նաև ասել է, որ ստորագրել է Գնաճի նվազեցման մասին օրենքը երկրում արդյունաբերությունը զարգացնելու համար։

Կոլորադոյում նախընտրական արշավի շրջանակներում նա պատրաստվում է այցելել «CS Wind» ընկերություն՝ խթանելու մաքուր էներգիայի արտադրությանը։ Ընկերությունն աշխարհի ամենամեծ հողմակայան արտադրողն է։

XS
SM
MD
LG