Մատչելի հղումներ

«Մեր անվտանգության [պահանջն] է Պուտինի պարտությունը Ուկրաինայի դեմ պատերազմում». Ստոլտենբերգ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է՝ Հյուսիսատլանտյան դաշինքը հավատարիմ է իր հանձնառությանը՝ օգնել Կիևին, որպեսզի հետ մղի ռուսական ագրեսիան։

Չնայած Կիևին դեռ չի հաջողվել վերադարձնել Ռուսաստանի օկուպացրած տարածքները․ սակայն Ուկրաինան ստիպում է Ռուսաստանին լուրջ կորուստներ կրել՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Իհարկե, կցանկանայինք, որ նրանք [Ուկրաինան] հնարավորինս շատ տարածքներ ազատագրեն և [այդ անեն] հնարավորինս արագ, բայց թեև առաջնագիծը չի փոխվել, ուկրաինացիները կարողացել են մեծ կորուստներ պատճառել ռուսներին»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:

Ստոլտենբերգը հիշեցրել է՝ նախորդ շաբաթներիև ընթացող մարտերը պատերազմի ընթացքում տեղ գտած ամենից ինտենսիվ մարտերն են․ «Շատ ծանր մարտեր են ընթանում»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել է՝ Կիևն ազատագրել է 2022 թվականի փետրվարից ի վեր Ռուսաստանի գրաված տարածքի 50%-ը. «Սա մեծ հաղթանակ է Ուկրաինայի համար։ Ռուսաստանը դառնում է ավելի թույլ՝ քաղաքական, տնտեսական և ռազմական առումով»:

Խոսելով Ուկրաինային ցուցաներվող Արևմուտքի աջակցության մասին՝ Ստոլտենբերգը, մասնավորապես նշել է, որ Գերմանիան ու Նիդեռլանդները խոստացել են ընդլայնել Կիևին տրմադրվող ռազմական օգնությունը․ «Պարտավոր ենք աջակցել Ուկրաինային և նրան հնարավորություն տալ հնարավորինս շատ տարածք ազատագրել ու հանդես գալ լավագույն դիրքերից, եթե բանակցությունները սկսվեն»։

Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների արտգործնախարարները, որոնք երեքշաբթի հանդիպելու են Բրյուսելում, կհաստատեն Կիևին ցուցաբերվող նոր աջակցությունը:

Ստոլտենբերգը ուշադրություն է հրավիրել՝ ՆԱՏՕ-ի պետություններն աստիճանաբար ավելի առաջադեմ սպառազինություն են ուղարկում Ուկրաինա․ «Միանգամայն վստահ եմ, որ այդ հանդիպման արդյունքում ՆԱՏՕ-ի անդամ-երկրիների ուղերձ է լինելու՝ աջակցել Ուկրաինային»։

«Մեր անվտանգության [պահանաջն] է Պուտինի պարտությունը Ուկրաինայի դեմ պատերազմում»,- եզրափակել է Յենս Ստոլտենբերգը։

XS
SM
MD
LG