Այսօր Միացյալ Նահանգներում գրեթե յուրաքանչյուր աշխատանք` բեռնատարի վարորդից մինչև ծրագրավորող, կարող են իրականացվել արհեստական բանականության միջոցով:
Նման պնդում է արված «Indeed.com»-ի` աշխատանքի որոնման հարթակի պատրաստած զեկույցում։
Այսօր արհեստական բանականությունը` «AI»-ը, օրինակ, ի վիճակի է ստեղծել բարձրորակ բովանդակություն՝ հիմնվելով մուտքային տվյալների վրա:
«Ակնհայտ է, որ արհեստական բանականությունը կազդի արդյունաբերության վրա», - ասում է «Indeed.com»-ի տնտեսագետ Քորի Ստալը:
ԱՄՆ-ում գրեթե յուրաքանչյուր հինգերորդ (19,7%) աշխատատեղ վտանգի տակ է` ասված է զեկույցում:
«Indeed.com»-ի հետազոտողները վերլուծել են մոտ 55 միլիոն աշխատատեղերի վերաբերող հայտարարություններ և պարզել, որ արհեստական բանականությունը կարող է կատարել նշված աշխատանքների մինչև 80%-ը։
Այն աշխատանքները, որ պահանջում են ձեռքի աշխատանք և միջմարդկային շփումներ, ամենից քիչն են ենթակա արհեստական բանականությունից եկող վտանգին: