Ուրբաթ Իսրայելը ազատի կարձակի պաղեստինցի 39 բանտարկյալների, որոնցից 24 կին և մինչև 19 տարեկան 15 տղամարդ՝ «Համասի» ազատ արձակած 13 իսրայելցի պատանդների դիմաց` հայտնել է Պաղեստինի ներկայացուցիչը:
Բանտարկյալները կհանձնվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեին` իսրայելական
«Օֆեր» զինվորական բանտում` տեղական ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 18:00-ին)։
Ազատ արձակվող պաղեստինցիները Հորդանան գետի արևմտյան ափի, կամ Երուսաղեմի բնակիչներ են։
Միաժամանակ` Գազա-Եգիպտոս սահմանին ազատ կարձակվեն իսրայելցի 13 կանայք ու երեխաներ, այդ թվում որոնց «Համասի» զինյալները պատանդ էին վերցրել այս հոկտեմբերի 7-ին`հրեական պետության դեմ հարձակման հետևանքով։
Բանտարկյալների ու պատանդների փոխանակումն` այսօր առավոտյան 7-ից ուժի մեջ մտած Իսրայել-«Համաս» զինադադարի մասն է։
Հաղորդվում է, որ չնայած զինադադարին, կողմերը մեղադրում են միմյանց առանձին կրակոցների համար։