Մատչելի հղումներ

Բայդենը ձգտելու է հնարավորինս պահպանել հավասարակշռությունը Իսրայել-«Համաս» հակամարտությունում 


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Գազա՝ իսրայելական բանակի ցամաքային ներխուժմանն ընդառաջ՝ ԱՄՆ նախագահը պետք է ևս մեկ անգամ անդրադառանա Իսրայելին ցուցաբերվող աջակցությանը՝ տարածաշրջանային արձագանքների և խաղաղ պաղեստինցիներին պաշտպանելու պահանջների ֆոնին: 

Գազա՝ իսրայելական բանակի ցամաքային ներխուժմանն ընդառաջ ԱՄՆ նախագահը պետք է ևս մեկ անգամ անդրադառանա Իսրայելին ցուցաբերվող աջակցությանը՝ խաղաղ պաղեստինցիներին պաշտպանելու պահանջների և Թել Ավիվին ուղղված կոչերի ֆոնին, թե հարկ է, որ հրեական պետությունը զսպվածություն ցուցաբերի՝ տարածաշրջանային լայնածավալ պատերազմից խուսափելու համար։

Գազայի ռմբակոծությունների ֆոնին՝ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Իսրայելին հաշվի առնել ռազմական այն գործողությունների հետևանքները, որոնք վարչապետ Բենիամին Նեթանյահուն «վրեժխնդրություն» է կոչել ընդդեմ է «Համասի»:

Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է որպես ահաբեկչական խմբավորում։

«Այս հարցի շուրջ խոսում եմ իսրայելցիների հետ»,- ասել է նախագահ Բայդենը։

Սպիտակ տան ղեկավարը շարունակում է իր ջանքերը՝ փորձելով ժամանակ շահել, որպեսզի ավելի շատ մարդասիրական օգնություն տեղ հասնի Գազա, հնարավոր լինի կազմակերպել պաղեստինյան ծագմամբ մի քանի հարյուր ամերիկացիների դուրսբերումը հատվածից և հասնել պատանդառված մարդկանց ազատ արձակմանը։

Իսրայելի իշխանությունների ներկայացմամբ, «Համասի» առևանգած ավելի քան 200 մարդկանցից 4-ը ազատ են արձակվել։

Հիշեցնենք, այս հոկտեմբերի 7-ին հրեական պետության դեմ «Համասի» զինյալների հարձակման հետևանքով նաև զոհվել է մոտ 1 400 հոգի։

««Համասի» հարձակումները վակուումում չեն տեղի ունեցել, Պաղեստինի ժողովուրդը 56 տարի օկուպացիայի ներքո է»,- ասում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երեքշաբթի արված Գուտերեշի այս հայտարարությանը արձագանքել է կազմակերպությունում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը․

«ՄԱԿ-ը անկման մեջ է, և դո՛ւք, պարոն գլխավոր քարտուղար, կորցրել եք [ձեր] ողջ բարոյականությունն ու անաչառությունը»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նույն նիստին ներկա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախազգուշացրել է Թեհրանին՝ զերծ մնալ պատերազմի ընդլայնումից։ Իսրայելում չեն բացառում, որ Գազայի հատված ցամաքային

ներխուժման պարագայում՝ երկիրը կարող է թիրախավորվել Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների կողմից, մասնավորապես՝ լիբանանյան «Հեզբոլլահի»:

Թեև Բլինքենը հրապարակավ սատարել է Իսրայելին, բայց նաև կոչ է արել Թել Ավիվին՝ «խուսափել քաղաքացիական անձանց վնասելուց»:

«Ինչը նշանակում է, որ սնունդը, ջուրը, դեղորայքը և այլ անհրաժեշտ մարդասիրական օգնությունը պետք է կարողանա հասնել Գազա՝ այն մարդկանց, ովքեր դրանց կարիքն ունեն»,- ասել է Բլինքենը։

Սպիտակ տունը հանդես է եկել պարզաբանմամբ, թե ԱՄՆ պետքարտուղարի առաջ քաշած «մարդասիրական դադարը» կրակի դադարեցում չէ, ինչը, ըստ ԱՄՆ

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբիի նպաստավոր կլինի «Համասի» համար։

«Սա պատերազմ է, ճակատամարտ է, արյուն է հեղվում։ Այս ամենը զզվելի է։ Քաոս է տիրելու, և տուժելու են անմեղ՝ խաղաղ բնակիչներ»,- նշել է Քիրբին:

Գազայի հատվածը վերահսկող «Համասի» ներկայացմամբ, հոկտեմբերի 7-ից ի վեր՝ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Պաղեստինի այդ շրջանում զոհվել է ավելի քան 5 հազար մարդ, տեղահանել են ավելի քան մեկ միլիոնը:

XS
SM
MD
LG