Մատչելի հղումներ

Ամերիկացի սենատորները քննարկում են իրանական 6 միլիարդ դոլարի ակտիվների վերասառեցման հարցը


ԱՄՆ Կոնգրես
ԱՄՆ Կոնգրես

ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց՝ սահմանափակելով Իրանի անօդաչու թռչող սարքերի և հրթիռային ծրագրերն այս շաբաթ՝ ի պատասխան հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի Իսրայել ներխուժմանը Իսլամական Հանրապետության աջակցությամբ։ Սակայն, , ամերիկացի օրենսդիրները տարակարծիք են մոտեցումների հարցում։

Բայդենի վարչակազմի որոշմամբ բանտարկյալների փոխանակումն Իրանի հետ Իսրայելում պատերազմի մեկնարկից մի քանի շաբաթ առաջ կրկին հայտնվեց Կապիտոլիումի քննարկման օրակարգում:

Հանրապետական սենատոր Մարշա Բլեքբերնը, ով կողմ է օրենսդրությանը, որը կվերասառեցնի Իրանի միջոցները, կարծում է. «Մենք գիտենք, որ Իրանը ֆինանսավորում է ՀԱՄԱՍ-ին, և, այնուամենայնիվ, տարակուսելի է, թե ինչու է այս վարչակազմը հրաժարվում 6 միլիարդը սառեցնելու պաշտոնական որոշում ընդունելուց»:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ կսառեցնի Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվները, որոնք ներկայումս պահվում են Քաթարում: Սակայն Սենատի օրինագիծը ձգտում է փոխել պաշտոնական քաղաքականությունը՝ թույլ չտալու Իրանին միջոցներից օգտվել հետագայում:

ԱՄՆ-ը չունի ուղղակի ապացույցներ, որոնք կապում են Իրանին զինյալների խմբավորման կողմից Իսրայելի վրա հարձակման հետ, սակայն օրենսդիրները շարունակում են մտահոգվել Իրանի կողմից ՀԱՄԱՍ-ին երկարաժամկետ աջակցությամբ:

Հանրապետական սենատոր Քևին Քրամերի խոսքով՝ «Իրանի և ՀԱՄԱՍ-ի հարաբերությունները, ակնհայտ է, տևել է ավելի քան մեկ տասնամյակ: ՀԱՄԱՍ-ը չունի այն ռեսուրսները, որպեսզի ունենա այնպիսի սպառազինության համակարգեր, որոնք նրանք օգտագործում են, կամ ուսուցում, որպեսզի դրանք օգտագործեն առանց Իրանի»:

Հինգ բանտարկյալների ազատ արձակման դիմաց ԱՄՆ-ը համաձայնել է ապասառեցնել 6 միլիարդ դոլար արժողությամբ իրանական ակտիվները և դրանք որպես միջնորդ փոխանցել Քաթարին։

Թեև այդ գումարները վերսառեցնելու մասին օրենսդրությունը որոշակի երկկուսակցական աջակցություն ունի, Սենատի արտաքին հարաբերությունների նախագահ Բեն Քարդինը «Ամերիկայի Ձայն»-ին ասաց, որ դրանք դեռ չեն փոխանցվել Իրանին:

Վերմոնտից դեմոկրատ սենատոր Փիթեր Ուելչը կարծում է, որ «Մեծ ուշադրություն է դարձվել այն փաստին, որ այդ գումարները տրվեն այնպես, որ դրանք օգտագործվեն միայն էապես մարդասիրական նպատակներով: Խոսքս վերաբերում է դեղորայքին, բժշկական սարքերին, սննդամթերքին, գյուղմթերքին։ Կան իրանցիներ, որոնք տառապում են ռեժիմի պայմաններում»:

Հանրապետական սենատոր Թեդ Քրուզը, մինչդեռ, ասել է, որ 6 միլիարդ դոլարը Իրանի նկատմամբ Բայդենի վարչակազմի ավելի մեղմ քաղաքականության միայն մի մասն է:

«Ջո Բայդենի օրոք մոտ 100 միլիարդ դոլար է գնացել Իրան։ Այսպիսով, միանշանակ, 6 միլիարդ դոլարը պետք է սառեցվի: Իրան գնացող մյուս ֆինանսական միջոցները նյունպես պետք է սառեցվի»,-ասել է նա:

Քրուզը և Սենատի մյուս հանրապետականները, ովքեր պնդում են, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանի Բայդենի թեկնածուն՝ Ջեք Լյուն, պետք է որակազրկվի 2015 թվականին Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններում իր դերի պատճառով:

Ակնկալվում է, որ հանրապետական սենատորները կխոչընդոտեն Լյուի թեկնածությանը, երբ մոտ ապագայում այն դրվի Սենատի քվերակությանը։

XS
SM
MD
LG