Նախագահ Ջո Բայդենը հանդիպել է իր ազգային անվտանգության թիմի հետ՝ քննարկելու Ուկրաինային ռազմական օգնության մասով իրավիճակը։
Քանի որ ԱՄՆ քաղքական համակարգը պառակտված է պատերազմից տուժած երկրին ֆինանսավորելու հարցում, Բայդենը ծրագրում է ուղիղ ելույթ ունենալ ամերիկացի ժողովրդի հետ՝ ընդգծելով, որ Ուկրաինային աջակցելը ճիշտ է և լավագույն ռազմավարությունն է հանուն ԱՄՆ-ի շահերի:
Վերլուծաբանները ևս ճշտ են համարում այդ մոտեցումը, քանի որ Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի ինքնիշխանությունը, որը երաշխավորված է միջազգային իրավունքով։
Վաշինգտոնի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Քոլին Քլիրին Ջորջի խոսքով՝ «Նրանք խախտում են իրենց կնքած պայմանավորվածությունները։ Եվ դա շատ վտանգավոր է: Այսինքն՝ միջազգային հարաբերությունների բնույթը վավեր պայմանագրերն են: ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները վավերական չեն: Մեզ մնում է ջունգլիների օրենքը»:
Եվ դա բխում է ԱՄՆ-ի շահերից, ասում են պաշտոնյաները, քանի որ Ուկրաինայի սահմաններից դուրս պատերազմի դեպի Լեհաստան կպարտադրի ԱՄՆ-ի ուժերին պաշտպանել Վարշավան և երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել:
Պաշտոնյաներն ասում են, որ իրենք կանխում են այդ սցենարը ԱՄՆ ռազմական օգնության շնորհիվ, որը մինչ այժմ 48 միլիարդ դոլար է, ինչը շոկային թիվ է միջին ամերիկացիների համար, բայց ԱՄՆ ռազմական բյուջեի 5%-ից պակաս է:
Նախկին պաշտոնյաներն ասում են, որ կարճաժամկետ օգնության գումարների համար պայքարելու փոխարեն ԱՄՆ-ը պետք է երկարաժամկետ մտածի:
Կենտրոնական հրամանատարության նախկին պետ, թոշակի անցած գեներալ Ֆրենկ ՄակՔենզին կարծում է. «Սա երկար պատերազմ է լինելու։ Միգուցե մենք հիմա պետք է պատրաստվենք այս մարտերին ևս մեկ տարվա համար, և մենք պետք է անենք այն, ինչ կարող ենք անել, որպեսզի հաջորդ անգամ, երբ ուկրաինացիները հարձակում սկսեն, նրանք նույնիսկ ավելի լավ պատրաստված լինեն, քան հիմա էին»:
Պենտագոնը կարող է Ուկրաինային տրամադրել մինչև 5,4 միլիարդ դոլար ավելի ռազմական օգնություն:
Մնացել է 1,6 միլիարդ դոլար Պենտագոնի զենքի պաշարները համալրելու համար, և Ուկրաինային երկարաժամկետ անվտանգության կարիքներ ապահովելու համար գումար չի մնացել։
«Մենք ունենք բավականաչափ ֆինանսավորում, որպեսզի մի փոքր երկար շարունակենք օգնությունը: Քարտուղար Օսթինը կենտրոնացած է համոզվելու վրա, որ մենք աշխատում ենք Ուկրաինայի և մեր դաշնակիցների հետ՝ հասնելու ան ամենին, ինչ նրանց անհրաժեշտ է մարտի դաշտում հաջողակ լինելու համար»,- ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար, գեներալ Փեթ Ռայդերը։
Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաջորդ չորեքշաբթի Բրյուսելում կհյուրընկալի Ուկրաինայի պաշտպանության ևս մեկ կոնտակտային խմբի հետ։