Եվլախում ավարտվել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների միջև հանդիպումը, որից հետո հայկական պատվիրակությունը լքել է Եվլախը։ Բանակցությունները տևել են մի քանի ժամ:
Դեռևս հայտնի չեն որևէ մանրամասներ հանդիպման արդյունքների մասին: Ըստ Ազատության՝ հաղորդվում է, որ «բանակցությունների ընթացքում քննարկվել են Ղարաբաղում բնակվող հայերի վերաինտեգրման հարցերը»։
Ռոյթերս գործակալությունը հայտնել է, որ ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցել են Ռամին Մամեդովը, Բաշիր Հաջիևը և Իլկին Սուլթանովը: Լեռնային Ղարաբաղի հայությանն էլ ներկայացնում էին Դավիթ Մելքումյանն ու Սերգեյ Մարտիրոսյանը: