ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Թուրքիայինախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջինատյանն է՝ փրկելու ուկրաինականհացահատիկի արտահանմանհամաձայնագիրը Ռուսաստանի կողմից այնլքելուց հետո: Էրդողանը, ով սերտ կապեր ունիՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինիհետ, անցյալ տարի միջնորդել է հացահատիկիգործարքը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԱնտոնիո Գուտերեշի հետ:
Անկարայում German Marshall Fund հաստատության անդամ ՕզգուրՈւնլուհիսարջիլինիի խոսքով՝ «Դրական դեր է խաղում Թուրքիան, ինչն ընդունում են բոլորդերակատարները: Եվ նաև ինչ-որ կերպարդարացնում է Թուրքիայի հավասարակշռողգործողությունը։ Որովհետև եթե Թուրքիանդադարեցներ քաղաքական երկխոսությունըՌուսաստանի հետ, Էրդողանը չէր կարողանաայս դերը կատարել: Այսպիսով, ինչ-որ կերպ դանաև խլացնում է քննադատություններըԹուրքիայի հավասարակշռողքաղաքականության շուրջ»։
Այս ամսվա սկզբին Էրդողանը հանդիպել էՊուտինի հետ և ասել, որ գործարքըվերականգնելու համար ՄԱԿ-ում առաջարկներկներկայացնի:
Թուրք առաջնորդը կարեկցանք է հայտնելՄոսկվայի կոչին` ուղղված պատժամիջոցներիթուլացմանը, որպեսզի թույլատրվի ռուսականհացահատիկի արտահանումը և չեղարկվիֆինանսական վերահսկողությունը:
Ստամբուլի Քադիր Հաս համալսարանիռուսական հարցերով փորձագետ Օնուր Իշինկարծում է. «Հասկանալի է, որ արևմտյաներկրները զգուշանում են Պուտինի ուզածնանմիջապես տալուց»:
Պուտինի հետ Էրդողանի սերտ կապերը լարելեն վերջինիս հարաբերությունները Վաշինգտոնիհետ, ինչը կբարդացնի Թուրքիայի ղեկավարիջանքերը՝ համոզելու ԱՄՆ նախագահ ՋոԲայդենին գնալ զիջումների: Դիտորդներն ասումեն, որ Էրդողանը աջակցություն է ակնկալումՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշից:
«Մենք գիտենք, որ նախագահ Էրդողանի ևնախագահ Բայդենի միջև հարաբերություններըգերազանց չեն: Եվ ակնհայտ է, որ Էրդողանըգիտի՝ նա չի կարող համոզել ԱՄՆ-ին շարժվել իրկամ Թուրքիայի շահերով: Այնպես որ, նակփորձի մի տեսակ համոզել Բայդենին գնալդեպի Ռուսաստան»,- ասել է Թուրքիայիմիջազգային հարաբերությունների խորհրդիհետազոտական հաստատության նախագահՄուստաֆա Այդընը:
Էրդողանի դիվանագիտական ջանքերն այնժամանակ են գործադրվում, երբ Ուկրաինանսկսում է հացահատիկ արտահանել՝ ի դեմսռուսական սպառնալիքների, ինչը մեծացնում էուկրաինական պատերազմի էսկալացիայիվտանգը։
«Ռուսաստանը միտումնավոր կարող է փորձելարգելափակել այդ պրոցեսը և սրել իրավիճակը։Հետո չգիտես, թե ինչ կլինի: Ներկայումսհակամարտությունը զսպված է»,-կարծում էՄուստաֆա Այդընը:
Վերլուծաբաններն ասում են, որ հացահատիկիգործարքը փրկելը ոչ միայն կկանխի սովի ևպարենի գների աճը, այլև կօգնի լռեցնելՊուտինի հետ Էրդողանի կապերիքննադատներին և նվազեցնել ուկրաինականհակամարտության սրման վտանգը: