Մատչելի հղումներ

«Քաղաքական թատրոն». Բայդենն իրեն իմփիչմենթի ենթարկելու գործընթացի մասին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը նախաձեռնեց նախագահ Ջո Բայդենին իմփիչմենթի ենթարկելու նպատակահարմարության քննությունը, Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, թե «կենտրոնացած է այն ամենի վրա, ինչ ցանկանում է ամերիկացի ժողովուրդը», ոչ թե քաղաքական թատրոնի:

Դեմոկրատների կարծիքով, հանրապետականներն ընդամենը փորձում են շեղել քաղաքական օրակարգը կարևոր հարցերից, որոնցից է կառավարության հետ համաձայնության հասնելը, որպեսզի այն կարողանա գործել այս սեպտեմբերի 30-ից հետո ևս, երբ ԱՄՆ-ում կավարտվի ֆինանսական տարին, իսկ նոր տարվա պետբյուջեն դեռ չի հաստատվել։

Ընդամենը օրեր անց, ինչ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը նախաձեռնեց նախագահ Ջո Բայդենին իմփիչմենթի ենթարկելու նպատակահարմարության քննությունը՝ պատճառաբանելով ենթադրյալ կոռուպցիոն գործարքները, Սպիտակ տան ղեկավարը հանդես եկավ հրապարակավ՝ հայրենի Դելավեր նահանգում եկեղեցի այցելելիս։ Նախագահ Ջո Բայդենի բնութագրմամբ ՝ հանրապետականների նախաձեռնությունն ընդամենը «քաղաքական հնարք է»։

Իմփիչմենթի վերաբերյալ անցած շաբաթ լրագրողների հարցերին պատասխանեց Ներկայացուցիչների տան խոսնակ Քևին ՄըքՔարթին:

«Ներկայացուցիչների տան հանրապետականները լուրջ և արժանահավատ մեղադրանքներ են բարձրացրել նախագահ Բայդենի վարքագծի վերաբերյալ։ Ամբողջության մեջ այդ մեղադրանքները կոռուպցիայի մի պատկեր են ուրվագծում»:

ՄըքՔարթնիի խոսքով, Բայդենի հասցեին հնչող մեղադրանքները վերաբերում են «իշխանության չարաշահմանը, [հետաքննության] խոչընդոտելուն և կոռուպցիային», որոնք «պահանջում են Ներկայացուցիչների տան հետաքննության շարունակություն»:

Դեմոկրատներն խոսքով, տեղի ունեցողը «կուսակցական քաղաքականության» վատագույն օրինակներից է:

«Սպիտակ տունը համագործակցել է [նախագահ Բայդենի դեմ ներկայացված մեցադրանքների հարցով], և հավատում եմ, որ Սպիտակ տունը կշարունակի համագործակցել, քանի որ թաքցնելու ոչինչ չկա: Արձանագրության մեջ չկան փաստեր, որոնք վկայում են, որ նախագահ Բայդենը ապօրինի գործողություն է կատարել: Արձանագրության մեջ չկան փաստեր, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ նախագահ Բայդենը ներգրավված է եղել իմփիչմենթին արժանի հանցագործությունների մեջ: Արձանագրության մեջ չկան փաստեր, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ նախագահ Բայդենը խախտել է օրենքը՝ որևէ ձևով, եղանակով: Սա ոչ լեգիտիմ իմփիչմենթին վերաբերող հետաքննություն է»,- ասում է Ներկայացուցիչերի տան փոքրամասնության ղեկավար, դեմոկրատ Հակիմ Ջեֆրիսը։։

Հանրապետականները պնդում են՝ լրացուցիչ տեղեկությունների կարիք ունեն մեղադրանքների առնչությամբ:

«Փաստերն ամենուր են՝ տեքստային հաղորդագրություններ, նամակներ, վկաներ, գաղտնի տեղեկություն հաղորդողներ, հանդիպումներ, հեռախոսազանգեր, ընթրիքներ։ Չես կարող պարզապես ասել․ «Լսեք, ոչինչ չի պատահել»»,- կիրակի «ABC» -ի եթերում հայտարարել է Ներկայացուցիչների տան հանրապետական անդամ Նենսի Մեյսը։

Այս ամենի ֆոնին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով գալիք նախագահական ընտրություններում հանրապետականների՝ առայժմ ամենից հավանական թեկնածուն է, և ում դեմ ներկայացված մեղադրանքները անցնում են չորս տասնյալ կետերը, հայտարարել է, թե կողմ է, որպեսզի ԱՄՆ կառավարությունը դադարի գործել, եթե Ներկայացուցիչների տան հանրապետականները չստանան այն, ինչ նա անվանել է «արդար գործարք»՝ գործադիրի կարճաժամկետ ծախսերի վերաբերյալ մի օրինագիծ։ Թրամփը, սակայն, չի մանրամասնել «արդար գործարքի» կետերը։

Դիտորդների կարծիքով, Բայդենի և ՄըքՔարթիի քաղաքական հետագա կարիերաները կարող են մեծապես կախված լինել այս իմփիչմենթի հարցից։ Եթե Ներկայացուցիչների տունը կողմը քվեարկի քննության մեկնարկին, ապա համանման քննություն է սկսվելու Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, ուր մեծամասնությունը դեմոկրատների կողմն է։

Իմփիչմենթի հարցին զուգահեռ՝ Ներկայացուցիչների տունը ընդամենը մի քանի աշխատանքային օր ունի՝ կառավարության ֆինանսավորման վերաբերյալ կարճաժամկետ որևէ օրինագիծ ընդունելու համար, կամ ԱՄՆ գործադիր մարմինը կարող է դադարել գործել։

Որոշ պահպանողական հանրապետականներ պահանջում են պետական ծախսերի էլ ավելի կրճատում, քան Ներկայացուցիչների տան խոսնակ ՄըքՔարթիի հավանությունը ստացած շեմն է, որը Բայդենի վարչկազմի հետ համաձանեցվել էր այս տարի՝ ավելի վաղ:

XS
SM
MD
LG