Մատչելի հղումներ

Ստոլտենբերգ. մենք պետք է պատրաստվենք նրան, որ Ուկրաինայում պատերազմը երկար է տևելու


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը

Ռուսաստանը նոր հարձակում է իրականացրել Օդեսայի շրջանի վրա՝ օգտագործելով անօդաչուներ և թեւավոր հրթիռներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Արևմուտքը պետք է պատրաստվի նրան, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը երկար է տևելու։

«Պատերազմների մեծ մասը տևում է ավելի երկար, քան ի սկզբանե սպասվում էր», - ասաց նա գերմանական Funke մեդիա խմբին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի օրը: «Մենք բոլորս ցանկանում ենք շուտափույթ խաղաղություն, բայց միևնույն ժամանակ պետք է գիտակցենք, որ եթե [Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր] Զելենսկին և ուկրաինացիները դադարեցնեն կռիվը, ապա նրանց երկիրը կդադարի գոյություն ունենալ»։

Մինչդեռ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը Telegram-ում հայտնել են, որ կիրակի առավոտյան Ռուսաստանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Օդեսայի մի քանի շրջանների վրա։ Վնասվել է գյուղատնտեսական նշանակության օբյեկտ:

Ռուսաստանը արձակել է իրանական արտադրության 6 «Շահեդ» անօդաչուներ և 10 թեւավոր հրթիռներ, մինչդեռ ուկրաինական ուժերը ոչնչացրել են վեց անօդաչուներ և վեց հրթիռներ՝ նախքան թիրախին հասնելը, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը:

Օդեսայում և նրա նավահանգիստներում տիրող իրավիճակին ուշադրությամբ հետևում են հացահատիկի շուկաները, քանի որ Կիևը շաբաթ օրը հայտնել է, որ երկու բեռնատար նավ են ժամանել այնտեղ՝ օգտագործելով ժամանակավոր միջանցքը՝ Սևծովյան նավահանգիստներով անցնելու և հացահատիկը դեպը աֆրիկյան և ասիական շուկաներ բեռնելու համար:

Օդեսայի շրջանի տեղական ինքնակառավարման գործակալության ղեկավար Օլեգ Կիպերը Telegram-ում հայտնել է, որ արեւելքում գտնվող Բերեզովսկի շրջանում վնասվել է վերելակ եւ գյուղատնտեսական նշանակության հողատարածք։

«Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան»,- ընդգծել է Քիփերը։

Հիշեցնենք, որ անցյալ ամիս Ուկրաինան հայտարարեց Սև ծովում «մարդասիրական միջանցքի» ստեղծման մասին՝ 2022 թվականի փետրվարին պատերազմի սկզբից ի վեր իր նավահանգիստներում արգելափակված նավերը ազատելու և դե ֆակտո շրջափակումը շրջանցելու համար այն բանից հետո, երբ Ռուսաստանը դուրս եկավ Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունից։

XS
SM
MD
LG